ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նախագահական համակարգում դրական տարրեր կան: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը «ԼԵռնային Ղարաբաղում ակնկալվող սահմանադրական փոփոխություններ. Խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով, ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ընտրվել է կառավարման մոդել, որը օպտիմալացման հետ միասին կօգնի հասկանալ Ղարաբաղի խնդիրներն ու անելիքնները: «Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները»,- նշել է Թեւան Պողոսյանը: Վերջին մի քանի ամիսներին՝ ապրիլյան պատերազմից հետո, շարունակեց պատգամավորը, Ղարաբաղում հսկայական աշխատանք է իրականացվել: «Մենք պետք է հասկանանք, որ այդ աշխատանքները պետք է մշտական լինեն»- հավելեց Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին հրապարակված ԼՂՀ սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին: Հայեցակարգին համաձայն՝ հանրապետության նախագահը ստանձնելու է նաեւ վարչապետի լիազորությունները: Ըստ հայեցակարգի՝ նախագահն է ընտրելու ու ազատելու նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նաեւ, ըստհայեցակարգի, ենթադրվում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ միաժամանակ կանցկացվեն ԼՂՀ ԱԺ հաջորդ ընտրությունները ծրագրված են 2020 թ.:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44