Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, նոր կորոնավիրուսը որակել է «մեր սերնդի գլխավոր մարտահրավեր» և կոչ է արել իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին միավորվել համավարակին դիմակայելու համար, հաղորդում է Gazeta de Povo-ն: Ինչպես նշում է հրատարակությունը, երեքշաբթի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող խոսքում Բոլսոնարուն մեղմել է COVID-19-ի դեմ պայքարի իր տոնը և սոցիալական մեկուսացման մասին նրա խոսքերը պակաս ագրեսիվ են հնչել: Խոսելով տնտեսական ոլորտի մասին՝ Բոլսոնարուն հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պահպանի աշխատատեղերն ու եկամուտները։ «Բրազիլիան այս 15 ամիսների ընթացքում շատ բաների միջով է անցել։ Բայց այժմ մենք հանդիպել ենք մեր սերնդի մեծագույն մարտահրավերին։ Իմ մտահոգությունը միշտ եղել է ինչպես կորոնավիրուսի համավարակի, այնպես էլ բռնության, սովի և անաշխատունակության հետևանքով մարդկային կյանքերի փրկությունը»,- հայտնել է Բրազիլիայի նախագահը։ Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։ «Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։ Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերի, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն էին արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26