Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը», գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:
Հակաճգնաժամային կառավարումն արդյունավետ կարող է լինել միմիայն քաղաքական և հանրային երկխոսության պայմաններում, որտեղ մենք վերջին շրջանում ակնհայտորեն թերացել ենք, այն կբացառի անարդյունավետ քննադատությունը, հարձակողական հռետորաբանությունը, միմյանց թիրախավորումը, ներքին թշնամիների որոնումը և հախուռն քայլերի պարտադրանքը: Իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր առաջարկները կարող են լրացվել և համադրվել:
Առայժմ վաղ է հստակ գնահատել թագավարակի բռնկման ու տարածման պատճառով աշխարհում և Հայաստանում խորացող ֆինանսատնտեսական և սոցիալական ճգնաժամի խորության և տևողության աստիճանը, սակայն ակներև է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաշվարկի պետության բոլոր ներքին և արտաքին պահուստային միջոցները, որպեսզի հասկանա, թե ինչպես և որ ոլորտներում պետք է վերաբաշխել դրանք՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիներին, փոքր ու միջին տնտեսվարողներին բաժին ընկած բեռը և անխուսափելի կորուստները: Այս ամենը պահանջում է բյուջետային միջոցների խստագույն տնտեսում, պետական ծախսերի խելամիտ կառավարում:
Ներքին և արտաքին աղբյուրների հաշվին COVID-19-ի որակյալ թեստերի մեծաքանակ ձեռքբերում, որի շնորհիվ Հայաստանի սահմանային բոլոր կետերում Հայաստան ժամանած բոլոր անձանց կթեստավորենք՝ ներառելով բանակում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ու վաճառքի ոլորտներում ներգրավված անձանց: Այս կերպ կդանդաղեցնենք համավարակի տարածումը՝ իջեցնելով վարակվածների թվի աճը, որը պետք է քիչ, թե շատ համադրելի դառնա բուժվողների քանակի հետ:
Համավարակին արդյունավետ արձագանքող առողջապահական համակարգ ձևավորելու համար վերականգնել թվացյալ բարորակման հիմքով լուծարված սանիտարահամաճարակային կայանները, հանրապետության գլխավոր համաճարակաբանի կառույցը՝ վերականգնելով և բազմապատկելով դրանց կարողությունները: Սանիտարահամաճարակային կայանները ընդգրկել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ոլորտներում:
Արագ վերանայել առողջապահության ոլորտում օպտիմալացում ենթադրող քայլերի հետևանքով փակված և միավորման ենթարկված կառույցներին վերաբերող ծրագրերը: Վերականգնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որի միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին այս և համանման իրավիճակներում, ինչպես արդեն ապացուցվեց, ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր, ինչպես նաև օպտիմալացման ցանկից դուրս բերել մարզային բնակավայրերի փոքր ու միջին բուժկենտրոնները:
Համախմբել Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր բժիշկների ներուժը՝ կրտսեր և ավագ բժշկական ուսումնական հաստատությունների ավագ կուրսերի ուսանողներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած մասնագետներին հնարավորություն ընձեռելով իրենց ծառայություններն ի սպաս դնել համավարակի հաղթահարման տարբեր հարթակներում՝ հիվանդության ախտորոշումից, մինչև բուժում և կանխարգելում:
Բարձրացնել բուժաշխատողների ֆինանսական և սոցիալական ապահովության աստիճանը:
Պետական լրացուցիչ ֆիանանսավորում հատկացնել վարակաբանության և դեղագործության ոլորտների գիտնականներին՝ խթանելով արդիական ուսումնասիրությունները բոլոր տեսակի վարակների դեմ դեղանյութերի, բուժսարքավորումների և պատվաստանյութերի մշակման ասպարեզներում՝ հեռանկարում ունենալով պետբյուջեում ընդհանրապես գիտությանը հատկացվող ֆինանսավորման տոկոսի անշեղ բարձրացումը:
Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների ողջ ժամանակահատվածում և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման ընթացքում դրսևորել քաղաքական կամք և հրաժարվել Երևանի քաղաքապետարանում, պետական կառավարման համակարգում պարգևատրումների և բարձրացվող աշխատավարձերի քաղաքականությունից:
Վերանայել պետական բյուջեի ծախսային հատվածը՝ կրճատելով պետական ծախսերի տեսակարար կշիռը: Պետական գնումների համակարգում հրաժարվել ոչ առաջնահերթ գնումներից (մեքենաների թարմացում, պետական կառավարման հիմնարկների շենք-շինություններում պետական բյուջեի հաշվին իրականցվող ներքին հարդարման աշխատանքներ, միջհամայնքային ոչ ռազմավարական նշանակության ճանապարհաշինական աշխատանքների կրճատում և այլն):
Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերանայման շնորհիվ տնտեսված միջոցներն ուղղել առողջապահության և կրթության բնագավառներ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների ներդրում:
Դպրոցների ավարտական քննությունների և բուհական ընդունելության կարգը համապատասխանեցնել արտակարգ դրության թելադրանքին՝ հնարավորինս ճկուն դարձնելով դրանց անցկացման թե՛ ժամկետները, թե՛ ձևերը: Բուհերին տրամադրել որոշ ազատություն դիմորդներ ներգրավելու և նրանց ընդունելու գործընթացում՝ առավել խստացնելով հետագա ուսման առաջադիմության պահանջները:
Մշակել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձեռնարկություններին և քաղաքացիներին հատկացված և հատկացվելիք վարկերի սպասարկման միասնական փոխշահավետ մոտեցում՝ մարման ժամկետների հետաձգմամբ, տոկոսադրուքների նվազեցմամբ: Վերանայել վարկային պատմությունների ազդեցության բացասական մեխանիզմները:
Խորացնել և արագացնել Ռուսաստանի Դաշնության հետ ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցությունները վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերանայման ուղղությամբ՝ միջազգային շուկայում կատարվող փոփոխություններին համապատասխան:
Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ խորացնել փոխօգնության և տեղեկատվության փոխանակման արագ արձագանքման մեխանիզմները՝ գործի դնելով մեր դիվանագիտական մարմինների և սփյուռքյան կառույցների հնարավորությունները:
Մասնագետների հետ քննարկել ՀՀ պետական արտաքին պարտքի սպասարկման քաղաքականության վերանայման խնդիրը՝ չբացառելով դրանք սառեցնելու հնարավորությունը՝ ըստ անհրաժեշտության դիմելով շահագրգիռ միջազգային կառույցներին:
Հայաստանի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և պարենային անվտանգության խնդիրների լայն մասնագիտական քննարկումներ նախաձեռնել պետական մակարդակով՝ մշակելու ոլորտային հակաճգնաժամային գործուն ծրագրեր՝ ներգրավելով փորձառու և շահագրգիռ անձանց և շրջանակների Հայաստանից և արտերկրից:
Արցախի Հանրապետության հետ միասնական հակաճգնաժամային գործողությունների ժամանակացույց և ճանապարհային քարտեզ մշակել՝ համախմբելով մեր ներուժը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01