Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին Հրաշափառ Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին:
Վիրահայոց թեմում հայտարարում են, որ երկրում գործող արտակարգ դրությունից ելնելով, տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով: Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տանից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին: Այս մասին գրում է վրացական Առաջին Ալիքը։
Զատիկից մեկ շաբաթ առաջ, ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ինչպես հայտարարում են Վիրահայոց թեմում, երիտասարդ կամավորները կվերահսկեն, որպեսզի պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակներում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն:
Հարության տոնի պատարագները, ապրիլի 12-ին, կանցկացվեն երկու եկեղեցիներում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով:
«Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում:
Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ, ապրիլի 5-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք:
Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն:
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44