Կառավարությունը հինգ ծրագիր է ձեռնարկել սոցիալական հետեւանքների չեզոքացման համար` խոցելի խմբերին օգնության տեսքով: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Ծրագրերից մեկով` շահառուները հղի կանայք են, ովքեր, 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ գործազուրկ են եւ ում ամուսիններն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ը եւ այլ աշխատանքի չեն անցել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ ձեւով` 100 հազար դրամի չափով նպաստի տեսքով: Մեկ այլ ծրագրով` շահառուներն այն ընտանիքներն են, որոնցում մինչեւ 14 տարեկան երեխա կա: Բացի այդ, կան նա մի շարք այլ պայմաններ. կամ եթե երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ 2020 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, կամ եթե ծնողներից մեկն աշխատանքից ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ մյուսն աշխատանք չունի, կամ եթե ծնողներից մեկը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ մյուսը մահացել է, մահացած կամ անհայտ կորած է ճանաչվել, երեխայի հետ ապրող միայնակ մայրը կամ ծնողը, ով ապրում է երեխայի հետ (եթե երեխայի ծնողները բաժանվել են), աշխատանքից ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը: Օգնությունը կլինի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար ամսական նվազագույն աշխատավարձի չափով կամ 100 000 դրամի սահմաններում: Մեկ այլ ծրագրից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր աշխատել են մասնավոր հատվածում հունվարի 1-ից մարտի 13-ը եւ աշխատանքից ազատվել են մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումների իններորդ փաթեթը տրամադրվում է այն ծնողներին, ովքեր 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չեն ունեցել` որոշ վերապահումներով: Այն հասանելի կլինի ապրիլի 15-ից: Վերջին փաթեթից չեն կարող օգտվել այն ծնողները, ովքեր հունվարի 1-ից մարտի 1-ը գրանցված աշխատողներ են եղել եւ այս ընթացքում նրանց միջին աշխատավարձն ավելի քան 500 հազար դրամ է կազմել:
Ընդհանուր առմամբ, կարելի է օգտվել միայն մեկ ծրագրից` առաջիկա երեք ամսվա ընթացքում կապ հաստատելով բանկի հետ` գումարը ստանալու համար»,- նշեց Բաթոյանը:
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44