ԱՄՆ ֆինանսների նախարարը փոքր եւ միջին բիզնեսին խոստացել է, որ 2.2 տրիլիոն դոլարի չափով ֆինանսական օգնությունը կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունը մեղմելուն ուղղված խթանիչ փաթեթից հասանելի կլինի արդեն ապրիլի 3-ից, փոխանցում է AFP-ն:
«Գումարը դուք կստանաք նույն օրը»,- խոստացել է Սթիվեն Մնուչինը` ելույթ ունենալով COVID-19-ի հարցով Սպիտակ տանը տեղի ունեցած ամենօրյա մամուլի ճեպազրույցին: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ չնայած օգնությունը «կսկսի բաշխվել, սակայն դա չի նշանակում, որ ապրիլի 3-ին բոլորը կստանան իրենց վարկը»:
500 կամ ավելի քիչ աշխատող ունեցող բիզնեսները պետք է մուտք ունենան խոստացված 350 միլիարդ դոլարին` Կոնգրեսի կողմից ընդունված օգնության հսկայական փաթեթի շրջանակներում: Թրամփի վարչակազմն ասում է, որ գումար ստանալու համար հարկավոր է ընդամենը մի պարզ ձեւաթուղթ լրացնել: Գանձարանը երաշխավորում է վարկը, եթե ընկերությունը պահի իր աշխատակիցներին կամ կրկին ընդունի նրանց, ում, հնարավոր է, արդեն հեռացրել է: «Մենք ուզում ենք, որպեսզի դուք այնպիսի բիզնես ունենաք, որը կարող եք արագ բացել, երբ դա տեղին կլինի»,- ասել է Մնուչինը` նշելով, որ ԱՄՆ տնտեսությունը երբեք նախկինում այսպես հանկարծակի կանգ չէր առել:
Սակայն հինգշաբթի ուշ երեկոյան սկսեցին լուրեր հայտնվել այն մասին, որ բանկերը բողոքում են, քանի որ բավարար տեղեկատվություն չունեն` կառավարության օժանդակության ծրագրի իրականացման համար: ԱՄՆ խոշորագույն բանկի` JPMorganChase-ի կայքում ասվում է. «Մեր նման ֆինանսական հաստատությունները դեռ ցուցումների են սպասում SBA-ից եւ ԱՄՆ-ի գանձարանից»:
Մնուչինը նաեւ խոստացել է, որ տնային տնտեսություններին փոխանցումները կսկսեն արվել երկու շաբաթվա ընթացքում: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը խթանիչ փաթեթի այդ մասով պետք է 3000 ԱՄՆ դոլար ստանա:
Մինչեւ կորոնավիրուսի տարածումը Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը փետրվարին ընդամենը 3.5 տոկոս էր կազմում` ամենացածր ցուցանիշը վերջին 50 տարվա ընթացքում: Համաճարակի պատճառով սահմանափակիչ միջոցների սահմանումից ընդամենը երկու շաբաթ անց, հինգշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն, մոտ 10 միլիոն մարդ ներկայացրել գործազրկության նպաստ ստանալու հայտ է ներկայացրել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26