Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է մեր երկրում վերանայել վարկերի մարման քաղաքականությունը: ԱԺ փոխխոսնակն այս առումով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.
«Կորոնավիրուսի ծագումը և տարածումն ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց: Այսօր արդեն պարզ է, որ համավարակը լուրջ հարված է հասցրել մեր բնակչությանը: Ի թիվս այլ հետևանքների` մտահոգիչ է այն, որ մեր բնակչության էական մասն ունի սպառողական վարկերի գծով պարտքեր, որոնք այս պայմաններում վերադարձնելը գրեթե դառնում է անհնարին: Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, այս տարվա հունվարի դրությամբ ՀՀ-ում սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 1 տրլն դրամի: Ավելին՝ օրերս հեղինակավոր Moody՝s վարկանշային ընկերությունը, գնահատելով ԱՊՀ երկրներում այս պահին տիրող իրավիճակը, նշում է, որը մեր երկիրը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկային երկիրն է ԱՊՀ անդամ երկրների շարքում: Այս պայմաններում էական է ՀՀ ԿԲ-ի դերը, որը ՀՀ առևտրային բանկերի հետ միասին պետք է իրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան մեղմել այս բացասական հետևանքները: Մասնավորապես, պետք է այս պահին նախնական մի քանի ամսով դադարեցվի այդ վարկերի գծով տոկոսների հաշվարկը, ինչպես նաև նույնքան ժամանակով հետաձգվի այդ վարկերի մայր գումարների մարումը: Սա ոչ թե ցանկալի է, այլ խիստ անհրաժեշտ և պահանջված ինչպես մեր բնակչության (քանի որ չի դադարում բանկերի խնդիրների հետ կապված նամակներն ու հաղորդագրությունները), այնպես էլ մեր ամբողջ տնտեսության կայունության տեսանկյունից»:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01