ARM | RUS |

Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ

03.04.20 | 18:34

«ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունը Եվրոպայի անդամ բոլոր երկրներին պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեակատարողական հիմնարկներում՝ թե կալանավորված, թե դատապարտված անձինք, թե նաև ՔԿՀ ծառայողները կարող են լինել կորոնավիրուս հիվանդության զոհ։ Կոմիտեի զեկույցը կոչված է կանխարգելելու այդ վտանգը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համաճարակը առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում. «Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում»։

Արամ Վարդևանյանը, վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը, հիշեցնում է՝ երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։
«Սա շատ վտանգավոր ցուցիչ է։ Բայց առավել մտահոգիչ բան կա, ՔԿՀ-ներում բավարար քանակությամբ թեստավորում չի իրականացվում։ Այսինքն, պատկերին օբյեկտիվորեն ծանոթանալու համար պետք է համակարգում եղած բոլոր անձանց մասով թեստավորում իրականացվի, ինչը չի կատարվում։ Պատկերացրեք, ծառայողը մուտք է գոծում ՔԿՀ, դուրս է գալիս, շփվում իր մերձավորների, ազգականների հետ, հետո էլի վերադառնում է ՔԿՀ։ Այս ռիսկը ինչպե՞ս պետք է պետությունը զսպի։ Ըստ էության, գործիք չունի դրա համար, միակ տարբերակն այն է, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ»,-խնդիրն ու դրա հնարավոր լուծումը նկարագրում է իրավաբանը։

Նրա խոսքով, Հայաստանում այս ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ դատավորներն անգամ սեփական նախաձեռնությամբ են նիստեր արել՝ քննարկելու համար կալանքից ազատելու հարցը։

«Մենք ունենք արդեն 5-6 դատական ակտեր, որոնք հենց այս կոմիտեի զեկույցի հիման վրա գրավը ճանաչել են թույլատրելի։ Նման նիստեր են հրավիրել դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, նույնիսկ բավականին ծանր մեղադրանք առաջադրած մի անձի ազատ արձակելու համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գրավը ճանաչեց թույլատրելի այս ժամանակահատվածում»,-նշեց Վարդևանյանը։

Փաստաբանն ընդգծում է, հիվանդության տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում անձին անազատության մեջ պահելով միջամտում են նրա խոշտանգման, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չարժանանալու իրավունքին։
«Պետության պարտականությունն է այդ իրավունքին միջամտությունը կանխելը։ Եթե մենք ունեցանք մի կալանավոր, որ վարակվել է կորոնավիրուսով, այդ ամբողջ շղթան լինելու է պետության պատասխանատվության ներքո։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ կալանավորված անձինք ամբողջությամբ անմեղ են։ Փաստացի անմեղ անձի կորոնավիրուսով վարակման փաստն իրենից առաջացնելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, ԵԽ առջև ստանձնած պարտականությունների խախտում, որը Խոշտանգումների կոմիտեն փորձում է կանխարգելել՝ հորդորելով ԵԽ անդամ բոլոր պետություններին միջոցներ ձեռնարկել։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այս գործընթացնը բավականին ինտենսիվ գնում է Եվրոպայում»,-ասաց նա։

Դատական նիստերին մասնակցող փաստաբանն արձանագրեց, այս օրերին շատ մտահոգիչ խնդիր կա կալանավորված անձանց դատարան ուղեկցելու հետ կապված, ուղեկցող վաշտերը չեն ներկայացնում այդ անձանց դատարան։

«Այսինքն, կալանավորված անձանց լսվելու իրավունքը ևս վտանգված է, ՔԿՀ-ները, հղում տալով ստեղծված արտակարգ դրությանը, կորոնավիրուսի ծայրահեղ վտանգավորությանը, պարզապես չեն ներկայացնում կալանավորներին դատարան։ Նույն դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատական ակտն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ կալանավորը նիստին ներկա չի եղել, քանի որ նրան չեն ներկայացրել, քանի որ ռիսկերը զսպելու խնդիր կա»,-նկատեց նա։

Ստեղծված իրավիճակն անվտանգ չէ նաև փաստաբանների համար։ Վարդևանյանը հարց բարձրացրեց, փաստաբաններն ինչպե՞ս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն նույն մեկուսարաններում, երբ պաշտոնապես հաստատվել է «Վարդաշեն» ՔԿՀ ծառայողների հիվանդության մասին։

«Իսկ ո՞րն է երաշխիքը, որ այլ քրեակատարողական հիմնարկներում չկա հիվանդությունը։ Հենց այս մտահոգություններն ու անորոշությունը կանխելու, փարատելու համար պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ։ Ի վերջո, գրավը խափանման միջոց է, որը խախտելու դեպքում այդ գումարը դարձվում է պետական եկամուտ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, տեղափոխվեց Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Նրա խափանման միջոց կալանքը երեշախավորությամբ փոխելու միջնորդությունը մնում է չքննված։ Գործը քննող դատավորը վիրահատվել է, ու հայտնի էլ չէ, թե երբ կվերադառնա։

«Պարոն Ռոբերտ Քոչարյանի գործով ունենք հերթական աննախադեպ վիճակը, ես այսօր էլ եմ զանգել դատավոր Աննա Դանիբեկյանի կազմ։ Յոթ օր շարունակ այդ հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանում։ Կոչ եմ անում բոլորին հերթով զանգահարել, և կտեսնեք՝ ոչ ոք չի պատասխանում։ Մենք մարտի 17-ից նիստ չենք ունեցել, անհասկանալի վիճակում ենք։ Մինչդեռ պետք է ընդգծեմ, դատաքննության փուլում գտնվող յուրաքանչյուր կալանավորված անձի մասով պատասխանատուն վարույթն իրականացնող մարմինն է, այսինքն, դատարանը։ Մինչդեռ մենք այս պահին դատարան չունենք։ Չունենք դատավոր, դատավորը անորոշության մատնելով ամբողջ քրեական գործը՝ հստակ գիտակցելով, տեղյակ լինելով, որ մարտի 16-ին երաշխավորության միջնորդություն էր ներկայացվելու։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր,՝ 21-րդ դարն է, հեռախոսով կարելի է ճշտել, թե երբ է վերադառնալու դատավոր Աննա Դանիբեկյանը։ Հիմա հարց եմ տալիս, ինչի՞ չի ստացվում դա ճշտել»,-ընդգծեց փաստաբանը։

Իրավաբանն այս ընթացքում պարզել է, որ մարտի 13-ին դատավորն անաշխատունակության թերթիկ է վերցրել, մինչդեռ ինքը հենց այդ օրը՝ ժամը 17։55-ին դատավորի օգնականից հավաստիացում է ստացել, որ մարտի 16-ին նշանակված նիստը կայանալու է։
«Մարտի 13-ին անաշխատունակության թերթիկ է բացվել, այսօր ապրիլի 3-ն է, ոչ մի տեղեկություն չկա։ Ավելին, մարտի 16-ին որևէ մեկը մեզ չի տեղեկացրել, որ նա անաշխատունակության մեջ է գտնվում։ Եվ մենք խոսում ենք դատավորի մասին, հասարակության ու պետության այն ներկայացուցչի մասին, ով պետք է ամենապատասխանատուն լինի, քանի որ ինքը արդարադատություն է իրականացնում, ինքը խոսող օրենքն է ու իրավունքի պաշտպանը»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, մարտի 16-ին իրենք միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյասնին երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված կտրուկ վատացավ իրավիճակ, ցավոք սրտի, օր օրի մենք ունենում ենք տվյալների բացասական դինամիկա, ու այս պայմաններում, տեսեք, դատավորն ինչ է անում։ Դատավորը պարզապես ոչինչ չի անում ու նրանից տեղեկություն չկա։ Սա այն պարագայում, երբ մեր միջնորդությունը պետք է քննվի անհապաղ։ Եթե հանկարծ կալանքի հարց լիներ, պատկերացնո՞ւմ եք, չէ, ինչ անհապաղ կքննարկվեր»,-վրդովվեց նա։
Փաստաբանի խոսքով, եթե նույնիսկ առաջիկա օրերին նիստ նշանակվի, ապա չի կարող ասել, կկարողանա՞ն նախկին չորս վարչապետները ներկայանալ դատարան, քանի որ դրա ապահովումը կազմակերպչական լուրջ ու բարդ գործ է, դրան էլ գումարած տեղաշարժի առկա սահմանափակումները։

«Իմ գործընկեր Հայկ Ալումյանն այս ընթացքում միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որ խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնեն։ Գիտե՞ք՝ այդ բոլոր միջնորդություններն ինչ են արել, մակագրել են դատավոր Աննա Դանիբեկյանին, ում աշխատանքի վերադառնալու մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սա արդեն հերթական իրավական նիհիլիզմի դրսևորումն է։ Մինչդեռ միջնորդությունը պետք է դառնա անհապաղ քննարկման առարկա, քանի որ խոսում ենք խափանման միջոցի մասին, կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված արտակարգ իրավիճակում ռիսկային խմբում գտնվող մարդու մասին»,-մանրամասնեց փաստաբանը։

Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում ուղենիշ պետք է դառնա կոմիտեի զեկույցը։

«Այստեղ գործ ունենք Սահմանդրության 3-րդ հոդվածի հետ, որը սահմանում է Մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները։ Մենք խոսում ենք, կյանքի ու առողջության համար շատ վտանգավոր սպառնալիքի մասին։ Չէ՞ որ դրա համար է պարետային ժամ հայտարարվել, դրա համար է կոչ արվում մնալ տանը, մեկուսանալ, քանի որ այն սպառնում է կյանքին ու առողջությանը, ամենակարևոր իրավունքին, որից բխում են մնացյալ իրավունքները։ Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ կալանավայրերում նման խնդիրներ չլինեն, որ կալանավորված անձին ու առողջությանը վտանգ չսպառնա։ Սակայն մենք հերթական անգամ իրավունքի կոպիտ խախտում ենք արձանագրում, ինչը ծայրահեղ ռիսկային է»,-խոսքն ամփոփեց փաստաբան Արամ Վարդևանյանը։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55