ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որում ընդունվում է կորոնավիրուսի համավարակի «աննախադեպ հետեւանքները» եւ պարունակվում է «միջազգային համագործակցության ակտիվացման կոչ COVID-19-ի զսպման, մեղմացման եւ վերացման համար», փոխանցում է AP-ն: Սա ՄԱԿ-ի ընդունած առաջին բանաձեւն է համավարակի դեմ պայքարի վերաբերյալ, որն ընդգրկել է ամբողջ աշխարհն ու գլոբալ մտահոգություն է հարուցում՝ կապված մահվան եւ հիվանդության դեպքերի արագ աճող թվի հետ: ՄԱԿ ԳՎ-ն հավանություն չի տվել Ռուսաստանի ներկայացրած մրցակցող բանաձեւին, որը ՄԱԿ-ի հետ համերաշխության կոչ էր անում նոր վիրուսի ստեղծած մարտահրավերին դեմ հանդիման եւ կոչ անում վերջ տալ առեւտրային պատերազմներին, հովանավորչական պրակտիկային եւ առանց ՄԱԿ ԱԽ հավանության միակողմանի պատժամիջոցներին: Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան հանդես են եկել ռուսական նախագծի դեմ, որի համահեղինակներն էին Կենտրոնաաֆրիկական Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան եւ Վենեսուելան: Ընդունված բանաձեւում, որի հեղինակներն են Գանան, Ինդոնեզիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Սինգապուրը եւ Շվեյցարիան, հաստատվում է «Գլխավոր վեհաժողովի հանձնառությունը միջազգային համագործակցությանն ու բազմակողմությանը եւ վճռական աջակցությանը ՄԱԿ համակարգի կենտրոնական դերին COVID-19 համավարակին գլոբալ արձագանքելու գործում»: Այն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է անում գլխավորել համավարակին եւ «բոլոր հանրությունների վրա դրա բացասական սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական ազդեցությանը» գլոբալ արձագանքման մոբիլիզիացիան ու համակարգումը: Բանաձեւում ընդունվում է, որ COVID-19-ը «ծանր վնաս է հասցնում հասարակություններին եւ տնտեսություններին, ինչպես նաեւ գլոբալ ճամփորդություններին եւ առեւտրին, նաեւ կործանարար ազդեցություն է ունենում մարդկանց գոյատեւման միջոցների վրա», եւ ընդգծվում է, որ «ամենաաղքատ ու առավել խոցելի անձինք ամենից շատ են տուժում»: Բանաձեւում նաեւ ընդգծվում է մարդու իրավունքները հարգելու եւ «ի պատասխան համավարակին խտրականության, ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դերսեւորմանը» հակազդելու անհրաժեշտությունը:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34