Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան եթերում արած հայտարարություններին։
«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»: Հլը մեկը լինի հարցնող, ու՞մ վրա ես հոխորտում, ում ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:
էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս:
Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:
Բժիշկներին շնորհակալություն է հայտնում, քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելե՞լ է, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:
Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա ( հանկարծ ինքը չվարակվի):
Բա որ` աստված մի արասցե, պատերազմ սկսի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են` այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:
Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետը ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում:
Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում:
Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է»,- գրել է նա։
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44