«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում իր գործունեությունից ի վեր ականազերծել և կիրարկման է հանձնել մի շարք բնակավայրեր: 2019 թվականից կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի: 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն: «Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել: Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից: 2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են: «Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժ հաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: «Մենք ձեզ հետ ենք», «Մի բուռ ժպիտ» խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01