Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապով եւ խոցելի խմբերին առանձին կազմակերպությունների կողմից տրամադրվում է մարդասիրական անհատույց օգնություն՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը մեղմելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «ԳեոպՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Վարդենիս խոշորացված համայնքին է արդեն տրամադրվել 795 արկղ՝ յուրաքանչյուրում 14 կգ քաշով սննդամթերքի պարունակությամբ:Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ բաշխվել են բոլոր 795 արկղները, որոնք բաժին են հասել ընտանեկան նպաստ ստացող 250, սոցիալական նպաստ ստացող 80, եռամսյակային հրատապ օգնություն ստացող 20 շահառու: Նույն ընկերությունը Գեղամասար խոշորացված համայնքին տրամադրել է 470 արկղ՝ յուրաքանչյուրը 14 կգ քաշով, վերը նշված սննդամթերքի տեսականու պարունակությամբ, որն ամբողջությամբ այս պահի դրությամբ բաշխվել է Գեղամասար խոշորացված համայնքում ընդգրկված Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Արեգունի, Արփունք, Տրետուք, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Դարանակ, Փամբակ, Կախակն և Կուտական բնակավայրերի ընտանեկան ու սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն ստացող և այլ կարիքավոր ընտանիքների՝ ընդհանուր թվով 470 շահառուների։ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից «Գավառ քաղաքի տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային կենտրոն» ծրագրերում ընդգրկված 105 շահառուներից 45-ին տրամադրվել են 12 000 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցներ՝ սննդի եւ կենցաղային պարագաների պարունակությամբ: Մարտունու քաղաքապետարանի կողմից 14 միայնակ-անժառանգ ընտանիքների եւ այլ խիստ անապահով ընտանիքների տրամադրվել է օգնություն սննդի, դեղորայքի եւ կենցաղային պարագաների տեսքով: Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Մարտունու տարածաշրջանում իրականացվում է օգնության տրամադրում միայնակ-անժառանգ, տարեց թոշակառուներից բաղկացած եւ այլ անապահով 100 ընտանիքների: Բաշխումը սկսվել է ապրիլի 3-ից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01