ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու կենսաթոշակային տարիքի չհասած այն քաղաքացիների հարցը, որոնք աշխատանքի տեղավորման խնդիր ունեն: Ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասանելով 59-ամյա քաղաքացիներից մեկի այն հարցին, որ թեպետ կենսաթոշակային տարիքին դեռ չեն հասել, սակայն աշխատանքի չեն կարողանում ընդունվել: Հարց տվող քաղաքացին նկատում է, որ այս օրերին կառավարության կողմից ընդունված աջակցման ծրագրերում այդ տարիքային խումբը նույնպես անտեսվեց: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդունված հակաճգնաժամային փաթեթներից ոչ մեկը զուտ տարիքային հարցերի հետ կապված չէ:
«Հասկանում եմ, որ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և մենք հիմա քննարկում ենք անցկացնում ընտանեկան նպաստների բարեփոխումների համատեքստում՝ հասկանալու, թե այս առումով ինչ կարող ենք անել համակարգն արդյունավետ դարձնելու համար: Այստեղ ես կցանկանայի ասել, որ ինչպես 55, այնպես էլ 60, 62 տարեկան մեր շատ քաղաքացիներ լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք այնպիսի ծրագրեր, որոնց շրջանակում նրանք աշխատաշուկայում մրցունակ կդառնան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր երկրի տնտեսական զարգացման առումով կարևոր պետք է լինի ոչ թե այդ տարիքի մարդկանց թոշակով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնելը, որպեսզի լինեն մրցունակ: Ըստ վարչապետի՝ այս ուղղությամբ լուրջ անելիք ունեն:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տարբեր սոցիալական խմբերի աջակցության համար ՀՀ կառավարությունը ինը միջոցառում է ընդունել։
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44