ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել տնտեսության խթանման շրջանակում ամերիկացի հարկատուներին կրկնակի վճարելու փաստը, գրում է The New York Times-ը։
«Մենք միանգամայն կարող ենք անել ուղղակի վճարումների երկրորդ փուլը: Այս հարցը լրջորեն քննարկվում է» - պատասխանել Է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին։
Ամերիկյան հարկատուների մեծ մասն ապրիլին կստանա 1200-ական դոլար՝ Կոնգրեսի կողմից ընդունված տնտեսության խթանմանն ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը մարտին օրինագիծ էր ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին։
Փաթեթը ներառում է 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։
Եվս 500 մլրդ դոլար կհատկացվի ձեռնարկությունների, նահանգների և քաղաքների աջակցության կայունացման հիմնադրամի ձևավորմանը։
Օրինագիծը նաև նախատեսում է տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող միլիոնավոր ամերիկացի հարկատուների միանվագ վճարումներ՝ 1200 դոլար մեկ չափահասի համար և 500-ական դոլար յուրաքանչյուր երեխայի համար
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26