2020թ. ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն։ Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նիստում քննարկված հարցերի մի մասը վերաբերվում էր Նախագահի ընտրություններին: Մասնավորապես, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 97-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա, նիստում որոշվել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ` քվեարկության օրը` ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային օր: Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-ն է: ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ` 1. Մայիլյան Մասիս Սամվելի 2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի: Սահմանվել է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի սպիտակ, A5 ֆորմատով թղթի վրա` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01