Ամերիկյան VanDerBrink աճուրդի տունը հոկտեմբերի 24-ին վաճառքի է հանում 129 հազվագյուտ ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների եզակի հավաքածու: Դրանք պատկանել են փչովի բատուտներ արտադրող ընկերության սեփականատեր Բոբ Ռեգերին, փոխանցում է Motor-ը:
Բիզնեսմենի հավաքածուում գերազանցապես հավաքվել են ամերիկյան ավտոմեքենաներ՝ արտադրված 1928-1987 թվականներին: Դրանից բացի, Բոբ Ռեգերն կարողացել է իր ավտոտնակոի հավաքածուն համալրել 1973 թվականի թողարկության Jaguar XJ6-ով եւ 1979 թվականի Ferrari 308 GTS-ով, ինչպես նաեւ 2 ճապոնական մոտոցիկլետով՝ 1970 թվականի Suzuki-ով եւ 1976 թվականի Honda-ով: Նրա մահից հետո ազգականները որոշել են բոլոր մեքենաները վաճառել, քանի որ նա ընտանիքում միակ մարդն էր, որը գիտեր դրանք ինչպես խնամել:
Բոբ Ռեգերը ուներ տասնյակ եզակի ավտոմեքենաներ: Օրինակ՝ 1932 թվականի Ford-ի 17 մոդել, տարբեր սերունդների 8 Chevrolet Corvette, 2 Ford Thunderbird, որոնք հոսքագծից իջել էին 1957 թվականին, մեկական 1968 թվականի Chevrolet Camaro RS եւ 1970 թվականի Plymouth Cuda, ինչպես նաեւ 1972 թվականի Pontiac GTO: Բայց հավաքորդի գլխավոր ցուցադրանմուշը 1953 թվականի Buick Skylark կաբրիոլետն է, որը Բոբը կարողացել էր հետ գնել հարեւանից:
Դեռեւս հայտնի չէ, թե ազգականները որքան են գնահատել հավաքածուն, սակայն նրանց խոսքով՝ բոլոր ավտոմեքենաները վիթխարի անգարում միասին են պահվում ծածկոցների տակ, եւ դրանց մեծ մասը գերազանց վիճակում է: Եվ միայն ամենահին մոդելները աննշան վերանորոգման կամ անիվները փոխելու կարիք ունեն:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34