ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռեւս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Դատախազությունից հայտնում են, ո դրա արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաեւ ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի եւ Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչեւ 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում եւ վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք եւ բենզին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ դրանց կատարմանն օժանդակելու համար: Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ եւ ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը եւ վերջիններս դատապարտվել են ազատազրկման եւ տուգանքի: «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատիժներից:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01