ARM | RUS |

Գերադասելի է այսօր հովանավորել բիզնեսը, քան վաղը՝ գործազուրկներին. Խոսրով Հարությունյան

09.04.20 | 17:12

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է.





«Համաճարակի տարածման վերջին օրերի վիճակագրությունը նվազման միտումներ է արձանագրում, ինչը, անկասկած, հուսադրող է: Սակայն այս օրերին, բացի այդ վիճակագրությունից, հանրային քննարկումների կիզակետում են հայտնվել նաև համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ Կառավարության նախաձեռնած միջոցառումները: Դա միանգամայն բնական է, քանի որ համաճարակն իր ծայրաստիճան բացասական ազդեցությունն է թողնում հանրային կյանքի բոլոր ոլորտների և հասարակության բոլոր շերտերի վրա: Անշուշտ, նշված նպատակով նախատեսված բոլոր միջոցառումները (թվով 9 փաթեթները) ունեն առաջնային կարևորություն և առանձնահատուկ վերլուծության կարիք են զգում: Սակայն դրանց թվում առանցքային և համակարգաստեղծ նշանակություն են ստանում տնտեսության ոլորտում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը: Թեպետ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի այդ նախաձեռնությունների գործնական կիրառելիության կամ տնտեսական օգտակարության մակարդակը (կախված նրանից՝ արդյո՞ք տպավորիչ կլինի աջակցության այդ գործիքներից օգտվող գործարարների շրջանակը), այդուհանդերձ այդ նախաձեռնությունների կապակցությամբ որոշ մտահոգություններ այսօր արդեն կարելի է հնչեցնել: Նախ՝ հարկ է արձանագրել, որ կոնցեպտուալ առումով այդ աջակցությունները կոչված են հնարավորինս նվազեցնել այն կորուստները, որոնք կկրեն ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը՝ 1) կարանտինի շրջանում` իրենց գործունեությունը հարկադրված կասեցնելու հետևանքով, 2) հետհամաճարակային շրջանում, հատկապես՝ նրա սկզբնական փուլում՝ կապված ապրանքների և ծառայությունների սպառման մակարդակի անկման, ինպես նաև՝ քաղաքացիների սպառողական վարքագծի հնարավոր փոփոխության հետ: Ընդ որում, երկու դեպքում էլ խոսքը պետք է գնա, նախ և առաջ, տնտեսական միավորների ընթացիկ իրացվելիությանը նպաստելու մասին: Այսինքն՝ այդ միջոցառումները պետք է նպաստեն ֆինանսական պարտավորությունները կատարելու՝ ընկերությունների կարողությունների ձևավորմանը: Եվ քանի որ տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական պարտավորությունները հիմնականում հետևյալն են՝ աշխատավարձի մասով՝ սեփական աշխատողների հանդեպ, հարկերի մասով՝ պետական բյուջեի հանդեպ, և որոշ դեպքերում՝ նաև վարկային պարտավորություններ՝ առևտրային բանկերի հանդեպ, ուստի Կառավարության խնդիրն առավել քան պարզ է՝ աջակցել վերը նշված ժամանակահատվածում և եկամուտների լրիվ կամ մասնակի կորուստի պայմաններում, նշված սուբյեկտների հանդեպ ընկերությունների պարտավորությունների կատարման կարողությունների ձևավորմանը: Սակայն տնտեսական օգտակարության տեսանկյունից վերը նշված միջոցառումների հեղինակները ստիպված են հաշվի նստել հետևյալ երկու հանգամանքների հետ ևս: Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ընկերությունների ֆինանսական վիճակը վատթարացել է ոչ թե վերջիններիս անգործության կամ սխալ որոշումներ ընդունելու հետևանքով, այլ նրանցից չկախված ֆորսմաժորային իրավիճակների պատճառով, և նման պայմաններում հանրային կյանքի հնարավորինս բնականոն ընթացքի ապահովումը պետության ուղղակի պարտավորությունն է: Ուստի Կառավարության նախաձեռնությունները ոչ թե պետք է դիտարկել՝ որպես «լավություն» տնտեսվարողներին, այլ՝ պարտավորություն, ես կասեի՝ նույնիսկ պատասխանատվություն՝ հանրության առջև: Եվ մեր խնդիրն է՝ հենց այս կոնտեքստում վերլուծել տնտեսությանը Կառավարության աջակցության միջոցառումները, փորձել հասկանալ՝ արդյո՞ք դրանք բավարարում են պետության վերը նշված պարտավորությունից բխող պահանջներին: Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ տնտեսվարողները Կառավարության առաջարկությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն բազմաթիվ անորոշությունների պայմաններում, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել շուկայում իրավիճակը ոչ միայն՝ միջինժամկետ հեռանկարում, այլև՝ անգամ կարճաժամկետ ապագայում (նույնիսկ՝ 2-3 ամիսների կտրվածքով): Նման պայմաններում, և հատկապես՝ ընկերությունների եկամուտների վերականգնման նվազ սպասումների պարագայում, քաղաքական ողջամտությունը պահանջում է տնտեսվարողներին հնարավորինս զերծ պահել հավելյալ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտությունից: Փորձենք վերլուծել համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված մի քանի միջոցառումները, դրանց հնարավոր տնտեսական հետևանքները և հասկանալ արդյո՞ք Կառավարության նախաձեռնությունները բավարարում են վերը նշված, ըստ իս, միանգամայն տրամաբանական հարցադրումներին: 1. Որևէ մեկնաբանության չի ենթարկվում, կարգավորումներով նախատեսված պայմաններին բավարարող ընկերություններին, յուրաքանչյուր 5-րդ աշխատողի միջին վարձատրության չափով դրամաշնորհի հատկացումը: Եթե ընկերությունը չի աշխատել և եկամուտներ չի գեներացրել, ապա, ակնհայտ է, որ նվազել են աշխատավարձ վճարելու նրա հնարավորությունները, նույնիսկ, եթե աշխատողները գտնվել են հարկադիր պարապուրդում, և գործատուն կարող է վարձատրել նրանց՝ աշխատավարձի 2/3-ի չափով: Ուստի ի՞նչ խնդիր է լուծում Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ: Արդյո՞ք նա նպաստում է աշխատողների հանդեպ աշխատավարձի մասով ընկերության պարտավորության կատարմանը: Անկասկած ո՛չ, որովհետև գործունեությունը կասեցրած ընկերությունը պետք է հոգա մնացած յուրաքանչյուր չորս աշխատողի աշխատավարձի հարցը: Ուստի առաջին ենթադրությունը, որին ակամայից կարելի է հանգել, դա այն է, որ Կառավարությունն այս գործիքով ընդամենը լուծում է տվյալ ընկերությունից եկամտահարկ կորզելու խնդիրը: Ընդ որում, հատկացնելով ընկերության աշխատավարձի ֆոնդի 20%-ը, Կառավարությունն ընկերությունից ետ է «քաշելու» 23%-ը՝ եկամտահարկի տեսքով:



Արդյունքում՝ կարանտինի կամ արտակարգ իրավիճակի պայմաններում չաշխատող ընկերությունները ոչ միայն պետք է լուծեն մնացած յուրաքանչյուր չորս աշխատողի վարձատրության խնդիրը, այլև վճարեն 23% եկամտահարկ: Նման պարագայում արդյո՞ք չափազանցված չէ պնդումը, որ Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ նպաստում է ընկերությունների իրացվելիության բարձրացմանը: 2. Իսկ միգուցե աշխատողների և պետական բյուջեի հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակո՞վ է Կառավարությունը խոշոր (500,0 մլն դր. և ավելի շրջանառություն ունեցող) ընկերություններին առաջարկում օգտվել ֆինանսական աջակցության մեկ այլ գործիքից, համաձայն որի՝ ընկերություններն առաջիկա երեք ամիսների կտրվածքով աշխատավարձի և հարկային պարտավորությունների կատարման նպատակով իրենց սպասարկող բանկից կարող են ստանալ երեք տարի մարման, այդ թվում՝ վեց ամիս արտոնյալ ժամկետով վարկ, որի տոկոսներն ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետական բյուջեի միջոցներով (վերլուծությունը չծանրացնելու նպատակով համաֆինանսավորման և վերաֆինանսավորման գործիքների առաջարկը չի քննարկվում): Առաջին հայացքից առաջարկվող գործիքը թվում է շատ ողջամիտ: Ընկերությանն անհրաժե՞շտ են շրջանառու միջոցներ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու համար՝ խնդրեմ, անտոկոս վարկ՝ երկարաժամկետ մարման հնարավորությամբ: Սակայն հարց է առաջանում. ինչո՞ւ է Կառավարությունն ընկերություններին առաջարկում գործիք առաջիկա երեք ամիսների պարտավորությունների կատարման համար: Արդյո՞ք պետք է ենթադրել, որ Կառավարությունը համոզված է, որ դա այն ողջամիտ ժամանակահատվածն է, որի ընթացքում ոչ միայն կհաջողվի հաղթահարել բուն համաճարակի սպառնալիքը, այլև տնտեսական կյանքն առավելագույնս կվերականգնվի, և ընկերությունները կհասնեն իրենց եկամուտների նախահամաճարակային մակարդակին: Արդյո՞ք նման կանխատեսումներն իրատեսական են:



Համոզված եմ, որ այսօր տնտեսության բնագավառում անորոշություններն այնքան շատ են (ի դեպ, ոչ միայն Հայաստանում), որ այս հարցադրման ամենահավանական պատասխանը ոչ-ն է: Ուստի ենթադրել, որ ընկերությունները, ի վիճակի չլինելով կանխատեսելու, թե ինչպիսին կլինեն իրենց եկամուտները մի քանի ամիս հետո, կմտնեն նոր ֆինանսական պարտավորությունների տակ՝ քիչ հավանական է: Ոմանք, և ոչ անհիմն, այս առաջարկում կարող են տեսնել նույնիսկ սնանկացման լուրջ վտանգներ: Այս գործիքի օգտագործումը խնդրահարույց կլինի հատկապես ոչ սննդի արդյունաբերության ոլորտների ընկերությունների համար: Բայց եթե մի պահ ընդունենք, որ Կառավարությանը կհաջողվի համաճարակի տոտալ սպառնալիքը չեզոքացնել, ապա, միևնույն է, ենթադրել, որ սպառման նախահամաճարակային մակարդակը և կառուցվածքը շատ կարճ ժամանակում կվերականգնվի, լուրջ չէ:




Ի դեպ, այս մասին անընդհատ խոսում է նաև Վարչապետը՝ տնտեսության զարգացումների հնարավոր սցենարների մասին իր մեկնաբանություններում: Իսկ միգուցե այս քայլերին Կառավարությունը գնում է միջոցների պակասի՞ պատճառով: Դժվար է համաձայնել այս ենթադրությանը, քանի որ Վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջոցների պակաս Կառավարությունը չունի: Ավելին, հրապարակվեցին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեի կատարման տվյալները, որոնք, ինչպես միշտ, աննախադեպ էին: Եվ եթե ավելացնենք նաև արևելյան գործընկերության շրջանակներում գործընկեր պետություններին Եվրամիության կողմից հատկացվող աջակցությունը, ինչպես նաև միջազգային այլ կառույցների գծով հնարավոր աջակցությունները և համաճարակի հաղթահարման հիմնադրամի շուրջ մեկ միլիարդ դրամը, ապա, իրավամբ, Կառավարությունը տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում, համենայնդեպս կարճաժամկետ հատվածի համար, միջոցների պակաս չունի: Իսկ կարելի՞ է ենթադրել, որ բիզնեսին աջակցության հարցում Կառավարության նման մարտավարության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված անորոշությունները խնդիր են նաև Կառավարության համար, և այդ պայմաններում շատ դժվար է որոշում կայացնելը: Եվ քանի որ դեռևս պարզ չէ, թե համաճարակի սպառնալիքը և դրանով պայմանավորված՝ սահմանափակումների անհրաժեշտությունը որքան երկար կձգվի, ապա Կառավարությունը նախընտրել է հակահամաճարակային միջոցառումներում պետական միջոցների ներգրավման համեմատաբար հանդարտ սցենար՝ ապագայում, անհրաժեշտության դեպքում, տնտեսության և քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներում ավելի վճռական միջամտություն իրականացնելու իր կարողությունները պահպանելու նկատառումով: Սկզբունքորեն նման մտադրությունը չի կարելի բացառել: Սակայն այդ դեպքում ինչո՞ւ են աջակցության նշված գործիքները ներկայացվում ընկերությունների հետագա զարգացման համար նախադրյալներ ստեղծելու կոնտեքստում: Չէ՞ որ առաջիկա երեք ամիսների ընթացքում ընկերությունները, առանձին բացառություններով, գլխավորապես զբաղվելու են իրենց գոյատևման խնդիրներով: Այստեղ տրամաբանական մեկ այլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Կառավարությունը բիզնեսին անում առաջարկ, որը նրանց իրացվելիությունը կարող է լուծել կարճաժամկետ հատվածում (առաջիկա երեք ամիսների համար), բայց նույն այդ իրացվելիության առումով բարդություններ առաջացնել այդ գործիքների սպասարկման ողջ ժամանակահատվածում: Ավելին, ոչ պակաս կարևոր է գնահատել, իսկ ընկերություններն այս դժվարին պայմաններում գոյատևելու համար ի՞նչ ընտրություն ունեն, կամ արդյո՞ք Կառավարությունն ընկերություններին թողնում է ընտրելու այլ հնարավորություն: Իրականում ընկերությունները կամ պետք է օգտվեն Կառավարության առաջարկից և այսօր վճարեն հարկերը՝ ռիսկային դարձնելով իրենց իրացվելությունը մոտ ապագայում, կամ ապագա անորոշ ռիսկերից խուսափելու համար պետք է փակվեն և աշխատողներին ուղարկեն իրենց տները: Սա, ըստ էության, նշանակում է, որ ընկերությունների մեծ մասը հայտնվելու է սալի և մուրճի միջև: Ուստի այս ամենի պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ վերը նշված գործիքներն արդյո՞ք նպաստում են ընկերությունների իրացվելիության մակարդակի բարձրացմանն առաջիկա կրիտիկական ամիսների ընթացքում: Պատասխանը թողնում եմ Կառավարության ներկայացուցիչներին: 3. Եվ վերջապես, անորոշությունների այս պայմաններում արդյո՞ք հնարավոր չէ նախագծել բիզնեսի ընթացիկ իրացվելիությունն ապահովելու պետական աջակցության այլ գործիքներ: Ըստ իս, հնարավոր է, եթե իմաստավորվի նման ճգնաժամի պայմաններում հանրային կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում պետության պատասխանատու դերակատարման փիլիսոփայությունը: Ըստ այդմ, պետությունը տնտեսվարողների համար, նրանց գործունեության ամենադժվարին շրջանում, պետք է կատարի յուրատեսակ փրկօղակի դեր, դառնա նրանց «հանրային հովանավորը», այլ ոչ թե՝ նրանց բանկիրը: Ակնհայտ է, որ այդ «ամենադժվար շրջանն» արտակարգ դրության և նրան հաջորդող առաջին ամիսներն են, երբ տնտեսվարողների ճնշող մեծամասնությունը հայտնվելու է (ոչ իր գործունեությամբ պայմանավորված) ֆինանսական պարտավորությունների կատարման անհնարինության առջև: Ուստի որո՞նք կարող են լինել այդ շրջանում «հանրային հովանավորի» հավանական քայլերը բիզնես հանրությանն աջակցելու գործում. ա/ դրամաշնորհ կարանտինի և/կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով չաշխատող ընկերություններին՝ բացառապես աշխատավարձի գծով պարտավորությոնների կատարման համար: բ/ նախորդ կետում նշված ընկերությունների համար եկամտային հարկի մասով հարկային արձակուրդի սահմանում (0% դրույքաչափով): գ/ եկամտահարկի նոր սանդղակի սահմանում արտակարգ դրությունից հետո երեք ամսվա համար՝ մինչև 150.000 դր. աշխատավարձ ստացողների համար՝ 0% դրույքաչափով, իսկ մնացած աշխատողների վարձատրության մասով՝ 10%: Արտակարգ դրության ավարտին հաջորդող եռամսյա ժամկետից հետո սահմանել եկամտահարկի դիֆերենցված դրույքաչափեր՝ մինչև 150.000 դր. աշխատավարձ ստացողների համար՝ 0%, կամ ոչ ավելի, քան 5%, իսկ մնացած աշխատողների համար աճողական դրույքաչափեր՝ աշխատավարձի համապատասխան տիրույթների համար: դ/ այն ընկերությունների համար, որոնց վրա կտարածվի նախորդ կետերում նշված աջակցության գործիքներից օգտվելու հնարավորությունը, բայց որոնք սեփական միջոցներով կվճարեն աշխատողների աշխատավարձերը, որպես բոնուս՝ նախատեսել զարգացման արտոնյալ վարկեր ստանալու հնարավորություն՝ պետական բյուջեից սուբսիդավորման շնորհիվ 0% տոկոսադրույքով: ե/ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կարանտինի և/կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով չաշխատող ընկերություններին ազատել շահութահարկի կանխավճարների վճարումներից՝ նույն չափով նվազեցնելով հաջորդ տարում շահութահարկի վերջնահաշվարկային մեծությունը: Սա է, ըստ իս, ճգնաժամային պայմաններում «հանրային հովանավորի» պարտավորություններից բխող միջոցառումների ոչ սպառիչ ցանկը: Հասկանալի է, որ նշված միջոցառումների իրականացումը պահանջելու է պետական ռեսուրսների մոբիլիզացում, ընդհուպ՝ պետական բյուջեի ծախսային կառուցվածքի փոփոխություն, ինչո՞ւ ոչ, նաև պետական պարտքի ավելացում: Անշուշտ, կարող է հարց ծագել, թե ի՞նչ կարժենան պետական բյուջեի համար առաջարկվող այս միջոցառումները: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ավելի գերադասելի է այսօր հովանավորել բիզնեսը, քան հետո՝ գործազուրկերին: Ավելին, համոզված եմ՝ այս միջոցառումների իրականացումից հետո (արտակարգ դրությունը չեղարկելուց հետո եռամսյա ժամկետի ավարտին), երբ անորոշությունները կնվազեն, և շուկայում իրավիճակը համեմատաբար կայունացման միտումներ կդրսևորի, իսկ գործարար համայնքն ավելի վստահ կլինի որոշումներ կայացնելու հարցում, վրա կհասնի բիզնեսի հետագա զարգացման համար նախադրյալների ձևավորման Կառավարության այսօրվա առաջարկությունների կիրառման իսկական պահը՝ անշուշտ, իրավիճակին համապատասխան լրամշակումներով: 4. Շատ հարցերի տեղիք է տալիս նաև փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղղված Կառավարության նախաձեռնությունը: Այն նախատեսում է պետական միջոցներն օգտագործել մինչև 500,0 մլն շրջանառություն և 2-ից մինչև 50 աշխատող ունեցող ընկերություններին և անհատ ձեռներեցներին աջակցելու համար: Նախատեսվում է ներդրումների աջակցության կենտրոնի միջոցով ձեռնարկատերերին տրամադրել մինչև 50,0 մլն դրամի աջակցություն՝ վարկի տեսքով, երեք տարի մարման ժամկետով, ընդ որում, առաջին երկու տարին՝ արտոնյալ պայմաններով, իսկ երրորդ տարում վարկի մայր գումարի վերադարձի պայմանով՝ 12% տարեկան տոկոսադրույքով: Փաստորեն, Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին, որոնք գնահատվում են՝ որպես ճգնաժամի հետևանքների տեսանկյունից ամենախոցելի և անպաշտպան շերտը, նախատեսում է պետական բյուջեի միջոցները տրամադրել՝ հետագայում եկամուտ ստանալու նկատառումով: Եվ դա՝ այն դեպքում, երբ Եվրոպական Միությունը ձեռնարկատերերի այդ շերտին առանձնահատուկ աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ՝ շուրջ 13 մլն եվրոյի չափով: Այսինքն՝ Եվրամիությունը, կարևորելով ՓՄՁ դերը հետճգնաժամային շրջանում տնտեսության ակտիվացման և զբաղվածության ապահովման խնդրում, մեր երկրին տրամադրում է նվեր՝ դրամաշնորհի տեսքով, իսկ հայրենի Կառավարությունն իր ձեռնարկատերերին մեր միջոցները վաճառում է: Ավելին, վերջիններիս ընտրության համար սահմանվել է անտրամաբանական մի սահմանափակում՝ Կառավարության այդ «մեծահոգությունից» կարող են օգտվել ՓՄՁ այն ընկերությունները, որոնց շրջանառությունն անցած տարվա որևէ եռամսյակում պակաս չի եղել տարեկան շրջանառության 10%-ից: Աբսուրդ: Եթե ընկերության տարեկան փաստացի շրջանառությունը բավարարում է նրան ՓՄՁ դասակարգելու համար, ի՞նչ կապ ունի, թե շրջանառության եռամսյակային կտրվածքն ինչպիսին է: Գործնականում սա մի մկրատ է, որը կարող է օգտագործվել, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ նախատեսված է՝ աջակցության այդ գործիքից օգտվող ընկերությունների թվաքանակն արհեստականորեն սահմանափակելու նպատակով: Ստացվում է, որ այս գործիքի գործնական կիրառելիությունը դե ֆակտո կլինի ընտրողական, ուստի և՝ ձևական, փոխարենը՝ հնարավորություն է ստեղծվում անդադար բարձրաձայնել Կառավարության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցություն ցուցաբերելու կարևորության մասին: Մինչդեռ գործնականում ոչ բոլոր ընկերություններն են ստանալու հնարավորություն՝ օգտվել Կառավարության «մեծահոգությունից» և արժանանալ պետական միջոցները գնելու իրավունքին: Սա անթույլատրելի է և որևէ կերպ չի կարող ներկայացվել՝ որպես պետական հոգածություն փոքր և միջին ձեռնարկատիրության հանդեպ: Ամփոփելով մտորումներս՝ հորդորում եմ Կառավարությանը՝ վերանայել համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը վերաբերող միջոցառումները՝ ելնելով ճգնաժամային պայմաններում Կառավարությանը վերապահված «հանրային հովանավորի» պարտավորություններից»:


Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման...

17:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել...

17:34

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման համագործակցությունը

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման...

17:13

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված տարաների օգտագործումը նախատեսվում է արգելել 2027 թվականից

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված տարաների օգտագործումը նախատեսվում է արգելել 2027...

16:22

Առանց նախնական մաքրման՝ արտադրական կեղտաջրերը կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ

Առանց նախնական մաքրման՝ արտադրական կեղտաջրերը կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման...

16:09

ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված պատժաչափերով

ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված...

15:46

Հունգարիան շարունակում է պատրաստվել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովին. Օրբան

Հունգարիան շարունակում է պատրաստվել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովին....

15:33

Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին

Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ...

15:14

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

15:05

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում...

14:45

ՔՊ-ն 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, բռնության գործիքակազմը կիրառելով՝ վերարտադրվելու շանս ունի. Խաչիկ Գալստյան

ՔՊ-ն 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, բռնության...

14:32

Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է՝ մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու

Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է՝ մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք...

14:15

ՀՀ-ում մինչև 2026թ.-ը խոստացված 300 դպրոցի փոխարեն ընդամենը հանձնված և ավարտված է 59 դպրոց. Գալստյան

ՀՀ-ում մինչև 2026թ.-ը խոստացված 300 դպրոցի փոխարեն ընդամենը հանձնված և ավարտված է 59 դպրոց....

14:09

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5...

13:45

Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին

Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ...

13:32

Հասել ենք նրան, որ ուղղակի խուլիգանության մեջ մեղադրվող մարդկանց ԱԱԾ-ն է բերում՝ երեխաների աչքի առաջ, սթրեսի ենթարկելով ընտանիքին. Արթուր Խաչատրյան

Հասել ենք նրան, որ ուղղակի խուլիգանության մեջ մեղադրվող մարդկանց ԱԱԾ-ն է բերում՝ երեխաների աչքի...

13:13

Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին. Արթուր Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին. Արթուր...

12:55

«Սիթի»-ում վաճառվող «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» խաղալիքներում երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր կան

«Սիթի»-ում վաճառվող «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» խաղալիքներում երեխաների...

12:45

Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթն ընդունվեց, բայց Փաշինյանը զգուշացրեց՝ բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է

Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթն ընդունվեց, բայց Փաշինյանը...

12:20

Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացու 253 գլուխ ոչխարները․ վնասի չափը 18 մլն դրամ է

Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացու 253 գլուխ ոչխարները․ վնասի չափը 18 մլն դրամ...

11:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01