ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ, տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները:
Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և մի շարք այլ գիտական հաստատությունների տնօրեններ։
Ըստ աղբյուրի, մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման և դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա ևս պետք է ուսումնասիրել:
Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով:
Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները և տեխնոլոգիաները:
Հնչել են նաև առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաև բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության և դրանց կիրառման վերաբերյալ: Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նշվել է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման և սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական հետաքրքրություն: Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են ավելի համակարգված և էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների»,- ասված է հաղորդագրությունում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01