«Ռուսական «Լայֆ» կայքի՝ երեկ հրապարակած նյութի համաձայն՝ «Երևանի ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Երևան ՋԷԿ»-ի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ու եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք: Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետևից հարյուրավոր միլիոն դոլարներ և համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար: Հենց այդ պարտքը մարելու անվան տակ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 20 տոկոսը տվեց ռուսական կողմին: Արդյունքում «Հայռուսգազարդը» անվանափոխվեց և դարձավ «Գազպրոմ-Արմենիա»: «Երևան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» պարտք լինելու մասին լուրը ուշագրավ է, որովհետև Հայաստանի հատկապես էներգետիկ ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելու նախորդ գործարքները համանման ինչ-որ պարտքեր մարելու անվան տակ են իրականացվել:
Արդյոք Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հող են նախապատրաստում «Երևան ՋԷԿ»-ը վաճառելու համար, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ»-ը «Գազպրոմ-Արմենիայից» փորձեց պարզել, թե ինչ պարտքի մասին է խոսքը, և ինչպես է այն գոյացել: Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Հարցը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրից ծագած պարտավորությունների կատարմանը: «Երևանի ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է: Վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակների շուրջ, իմ տեղեկություններով, ընթանում են համապատասխան քննարկումներ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44