Թեհրանի հայ համայնքում այս ընթացքում շուրջ 11-13 մահ է գրացվել, նրանցից ոմանց դեպքում հաստատվել է, որ կորոնավիրուսից են մահացել, ոմանց դեպքում` ոչ, Նոր Ջուղայի համայնքում` մահացածներ չկան: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում Իրանի հայ համայնքում ստեղծված իրավիճակին։
«Նոր Ջուղայում եղել են վարակվածներ, որոնք բուժվել են: Մեկ մահվան դեպք է գրանցվել, բայց հաստատված չէ` կորոնավիրուսի՞ց, թե՞ այլ հիվանդությունից է մահացել»,- ասաց նա:
Ռոբերտ Բեգլարյանի խոսքով` Թեհրանում, բժիշկների ներկայացմամբ, շուրջ 200 վարակակիրներ են եղել, որոնք փորձել են թաքցնել իրենց հիվանդությունը: «Բայց խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին տեղեկատվություն չկա: Համայնքում մեծամասամբ ժողովուրդը համակերպվել է իրավիճակի հետ, ինքնամեկուսացվել է` խուսափելով շփումներից: Տոնական օրեր են եղել, բայց առաջնորդարանի սրբազանի, այստեղ եղած ազգային գործիչների հորդորներին ընդառաջ գնալով, խոսքը լսելով, հարգելով` ժողովուրդը զգուշություն է դրսևորել»,- ասաց նա:
Ռոբերտ Բեգրալյանի խոսքով` 1-2 հայկական թաղամասերում, որտեղի մեծահասակաների մոտ ավանդույթ է եղել փոքր խմբերով հավաքվելու, խնդիրներ եղել են: «Այդ խավը շարունակում է փոքրիշատե իր նախկին ապրելակերպը վարել»,- ասաց նա:
Իրանահայ պատգամավորի ներկայացմամբ` արդեն մի քանի օր է, որ իրանական Նոր տարու` Նովրուզի արձակուրդները վերջացել են, և հիմա մտահոգություն կա այն խավի վերադարձի հետ կապված, որը չէր լսել երկիրը չլքելու մասին իշխանությունների հորդորը․ «Նրանց վերադարձը և հոսքը դեպի իրանական տարբեր քաղաքներ կարող է համավարակի նոր ալիքի բռնկման շարժառիթ դառնալ»,- ասաց նա:
Վաղվանից, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, Իրանի ղեկավարությունը նոր ռեժիմ է սահմանելու, որովհետև կարծում է, որ երկրի որոշ ոլորտների գործունեությունը չի կարելի սահմանափակել:
«Վարսավիրանոցները, ռեստորանները, մեծ շուկաները, ինչպիսին օրինակ` ոսկունն է, պետք է դեռ մեկ շաբաթ էլ փակ մնան: Բայց պետական կառավարական մարմինները, մասնավորապես Թեհրանում, արդեն վաղվանից մասամբ աշխատանքի են անցնելու: Ծրագրվել է, որ պաշտոնյաների երկու երրորդը պետք է աշխատանքի անցնի: Աշխատանքային ժամերն են` առավոտվա 7-ից մինչև 14:00-ը: Դպրոցներն ու համալսարանները դեռ փակ կլինեն»,- ասաց նա` նշելով, որ դա արվում է տնտեսական խնդիրներից խուսափելու համար․ «Առողջապահության նախարարությունը սակայն դեռ հորդորում է՝ ով կարող է, թող դեռ ինքնամեկուսացվի»:
Ռոբերտ Բեգլարյանը նկատեց, որ հիմա Իրանում հասարակությունը իրեն անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման հարցում որևէ սահմանափակում չունի: «Անհատական հիգիենայի միջոցները նախնական փուլում դժվար էր ձեռք բերելը, սահմանափակումներ կային, բայց այնուհետ դրանց արտադրությունը նոր թափ առավ, և հիմա ժողովուրդը ունի հնարավորություն դրանցից օգտվելու»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55