Ս․թ․ մարտի 31-ին անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 72 հաղորդում, որից 18-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 8-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 5-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 3-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 8-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 29-ը գտնվում է քննարկման փուլում: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
Հիշյալ 72 հաղորդումներով ներկայացված դեպքերից 32-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 11-ը՝ Մարտակերտի շրջանում, 11-ը՝ Մարտունու շրջանում, 7-ը՝ Շուշիի շրջանում, 2-ական՝ Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում, իսկ 5 հաղորդման մեջ ներկայացված ենթադրյալ խախտումները կրել են ընդհանրական բնույթ և վերաբերել են տարբեր շրջանների:
Իրավապահ մարմինների կողմից քննված և դեռևս քննության փուլում գտնվող ընտրախախտումները և ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ բնույթի իրավախախտումները բաշխվել են հետևյալ կերպ՝
1) Ընտրակաշառքի վերաբերյալ — 9 դեպք,
2) Նախընտրական քարոզչության պաստառները վնասելու վերաբերյալ — 3 դեպք,
3) Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ – 2 դեպք,
4) Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ – 1 դեպք,
5) Նախընտրական քարոզչությանը մասնակցող անձին զրպարտելու և վիրավորելու վերաբերյալ – 1 դեպք,
6) Նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ – 5 դեպք,
7) Ընտրողի ազատ կամարտահայտությունը ճնշելու վերաբերյալ – 8 դեպք,
8) Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ – 21 դեպք,
9) Ընտրական հանձնաժողովի անդամի, լրագրողի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ – 4 դեպք,
10) Քարոզչությունն արգելված ժամանակահատվածում քարոզչություն կատարելու վերաբերյալ – 2 դեպք,
11) Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ – 10 դեպք,
12) Քվեատուփերը կնքված չլինելու կամ կնիքի ամբողջականությունը խախտված լինելու վերաբերյալ – 5 դեպք,
13) Ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակները ոստիկանության կողմից չհրապարակելու վերաբերյալ – 1 դեպք:
Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01