Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում: Նյու Յորքում նոր հոսպիտալացված հիվանդների թիվը երկրորդ օրն է արդեն նվազում է ՝ հասնելով 200-ի: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ դա փաստում է, որ սոցիալական տարածության պահպանումը օգնում է համաճարակի տարածման կանխարգելմանը՝ չնայած չորեքշաբթի օրը նահանգում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճել է մոտ 800-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, վիրուսի տարածման հարցում առաջընթացն արտացոլվել է նաև նոր կանխատեսումներում, ըստ որի երկրում զոհերի թիվը կարող է կազմել 60,000 մարդ նախկին 100,000-ից մինչև 200 հազար զոհերի փոխարեն: Այսօր Նյու Յորք նահանգում զոհերի թիվը հասել է 7 հազարի, որը կազմում է ԱՄՆ-ում կյանքի ընդհանուր կորուստների գրեթե կեսը: 42 նահանգներում շարունակում է գործել ոչ անհրաժեշտ աշխատատեղերի փակման և տնային պայմաններում աշխատանքը կազմակերպելու ռեժիմ, ինչը զգալի հարված է հասցնում տնտեսությանը ՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ: Հինգշաբթի օրվա դրությամբ գործազրկության համար դիմողների թիվը հասավ 17 միլիոնի: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 492 հազար 827-ի, նոր դեպքերը 24 հազար 261-ն են, մահացել է 18 323 մարդ։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01