Ցավալի է, որ մեր պաշտոնյաներից և հարուստներից շատերն իրենց երեխաներին հենց մանկապարտեզից ու դպրոցից տարանջատում են սոցիալական այն շերտերից` նրանց ուղարկելով էլիտար և թանկ վարձատրվող մանկապարտեզներ և դպրոցներ :
Իրականում այս էլիտար կոչված մանկապարտեզներն ու դպրոցներն ավելի խելացի կամ բանիմաց չեն դարձնում մեր հարուստների երեխաներին , այլ` նրանց կտրում են հասարակության մեծ մասից` էլ ավելի մեծացնելով հոգեբանական անջրպետը սոցիալական խավերի միջև :
Կարծում եմ` ցանկացած հարուստ իր երեխային ոչ թե պետք է հարուստ մարդու հոգեբանությամբ մեծացնի` տալով նրան ամեն բան, այլ` հնարավորություն տալ, որպեսզի այդ երեխան էլ կարողանա ինքն իրենով` հարստանալու և հասարակությանը պիտանի մարդ դառնալու որակներ ձեռք բերի:
Կյանքը ցույց է տալիս, որ աղքատ ընտանիքների երեխաները` սովորելով ամենավատ մակապարտեզներում և դպրոցներում, շատ հաճախ ավելի տաղանդավոր և պիտանի քաղաքացիներ են դառնում :
Եվ ես, անընդունելի եմ համարում , որ մանկապարտեզի ու դպրոցական տարիքի երեխաներին մենք կտրում ենք իրարից` էլիտար և այլ անհեթեթ անվանումներ ունեցող կրթական հաստատություններ ուղարկելով :
Այսօրվա հարուստների և պաշտոնյաների մեծ մասը իրենք էլ աղքատ ընտանիքներից են սերվել և իրենց մանկությունը հիշելով` պետք է իրենց մեջ ուժ գտնեն և թույլ չտան , որ երեխաներն իրենց մանկությունն ապրեն սոցիալական ընդգծված տարբերությունների մեջ :
Բոլորիս երեխաները, անկախ դիրքից և փողի քանակից, պետք է հավասար հնարավորություններ ունենան, մրցակցային հնարավորություններ` սեփական ապագան սեփական երկրում կերտելու համար :
Առողջ հասարակություն ունենալու միակ բանաձևը սա է ...
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34