«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ապրիլի 13-ի դրությամբ, հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208,620.43 ԱՄՆ դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի 104.31 %-ը: Հուրախություն բոլորիս, մեր հայրենակիցների համախմբման եւ ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ նոր նշաձող է սահմանվում՝ այն է 250 հազար ԱՄՆ դոլար: Դուք եւս կարող եք մասնակցել COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին՝ միանալով առցանց արշավին: «Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության եւ շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից եւ Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,– նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Հավելենք, որ հավաքագրված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ինչպես նաեւ, Ռուսաստանում գտնվող վաթսուն հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում: Մինչեւ դրամահավաք-արշավը, դեռեւս ս.թ. մարտի սկզբին, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաեւ ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արեւմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի եւ «Հայ օգնություն միության» աջակցությամբ: Հիմնադրամին աջակցություն է ցուցաբերում նաեւ Հայ-ամերիկյան բժշկական միությունը՝ տրամադրելով հատուկ պաշտպանիչ հանդերձանք եւ սարքավորումներ։ Շուտով Հայաստան կհասնեն հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ուղարկված 60 հեռահար ջերմաչափ եւ 20 թթվածնի խտացուցիչ սարք, ինչպես նաեւ 8 արհեստական շնչառական համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Բժշկական սարքավորումները եւ պարագաները տրամադրվում են Հայաստանի եւ Արցախի առողջապահական հատվածի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով: Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: Բոլոր նվիրատուների անունները եւ նվիրաբերած գումարի չափը ավտոմատ կերպով գեներացվում է դրամահավաք արշավի էջում: ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձեւավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01