Այս պահին բոլոր 11 հակաճգնաժամային ծրագրերով շահառուների թիվն անցնում է 300 հազարից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հակաճգնաժամային 3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար, որի հիմնական հայտանիշներն են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունենան 24-500 մլն դրամի շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը ժամանակին վճարած լինեն, գործեն զբոսաշրջությանն առնչվող ծատայությունների, մշակող արդյունաբերության, եւ սպասարկման որոշ ծառայությունների ոլորտներում: Նրա խոսքով, այստեղ դիմող կազմակերպություննրի թիվը եղել է 457, որից 257-ը չափանիշներին չեն համապատասխանել. «Դիտարկված չափորոշիչներին համապատասխանող հայթերի քանակը եղել 70, որոնք արդեն բավարարված են եւ գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով: Ընդհանուր վարկի գումարը կազմում է 563 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս շաբաթվա վերջում այս թիվը առնվազն կկրկնապատկված կլինի»: Իր հերթին ՊԵՄ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ 5-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն գործատուները, որոնք 2020-ի հունվարին եւ փետրվարին ունեցել են 2-50 աշխատակից եւ փաստացի մարտի համար աշխատավարձի ֆոնդը եւ աշխատակիցների թիվը չի նվազել: «Այսօրվա դրությամբ կազմակերպությունների միայն 30 տոկոսն է ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ, եւ այդ հաշվարկների հիման վրա 9725 շահառուներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում: Ծանուցման հիման վրա դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388, որից 5207 շահառուներ փաստացի արդեն ստացել են գումարները, ընդհանուր 787,9 մլն դրամ»,-նշեց նա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ անդրադառնալով 4-րդ, 6-րդ, 7-րդ , 8-րդ եւ 9-րդ միջոցառումներին, որոնք սոցիալական նշանակության են: Նրա խոսքով, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների դեպքում դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա. «Այս իմաստով արդեն 11 444 անձի փոխանցել ենք բանկեր 929 մլն դրամի չափով աջակցություն: 6-րդ ծրագրով, որը վերաբերում է մարտի 13-31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանք կորցրածներին, ամբողջ գումարները փոխանցվել են բանկերին, եւ այդ անձինք կարող են գնալ ու բանկերից ստանալ իրենց գումարները: Իրենք պետք է ssa.am կայքում լրացնեն իրենց տվյալները եւ պարզեն, թե որ բանկից ստանան գումարը: 7-րդ միջոցառումը, որը վերաբերում է հղի կանանց, մենք ընդլայնել ենք շրջանակը եւ նախնական 3800 շահառուի փոխարեն ակնկալում ենք ունենալ մոտ 8000 շահառու: Ծրագրում ներառել ենք ոչ միայն այն հղի կանանց, որոնց ամուսինները ազատվել են աշխատանքից մարտի 13-31-ը, այլ ընդհանրապես չեն աշխատում: Նոր ցուցակները կունենանք վաղը: 4-րդ միջոցառումը վերաբերում է մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողներին, որոնք ազատվել են աշխատանքից: Այս ծրագրով ունենք 964 երեխայի տվյալ: Նրանցից 200-ն արդեն ստացել են գումարը: Բազան անընդհատ թարմացվում է: 8-րդ եւ 9-րդ ծրագրով աջակցությունը տրամադրում ենք դիմումների հիման վրա: Այսօր արդեն դիմումների ընդունումը հնարավոր կլինի: 8-րդ ծրագիրը տուժած ոլորտների գրանցված աշխատողներին է վերաբերում, իսկ 9-րդը այն երեխաների համար, որոնց ծնողները չեն աշխատում:»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց, որ նախարարությունում գործում է երկու թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարը եւ 011 300 114 հեռախոսահամարը, որին 5 օրում 43 հազար զանգ է ստացվել: Ավելի քան 100 աշխատակից ներգրավված է, որ պատասխանեն հեռախոսազանգերին:
NEWS.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01