Պարետն այս ընթացքում ընդունել է նորմատիվ իրավական ակտեր, ինչի իրավունքը չուներ: Այս մասին Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ իրենք կառուցողական ճանապարհով են գնացել և առաջարկություններ են ներկայացրել: Նա նկատեց, որ Կառավարությանը և քաղաքապետներից ոչ մեկ չասաց, որ քաղաքացիները չեն կարող ձեզ վտարել ձեր վարձը չվճարելու համար, քանի որ տուժել եք, և Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիմա մարդկանց տներից վտարում են:
Անդրադառնալով այսօր Կառավարության հաստատած կոմունալ վճարների փոխհատուցմանը՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ըստ մեր տվյալների մոտավորապես 20 հազար ընտանիք է, որ տասը հազար դրամից քիչ գազ է ծախսում, խնդրում եմ հստակ ասել, թե քանի ընտանիքի վրա է սա տարածվում»,-ասաց նա:
Խմբակցության ղեկավարը ներկայացրեց իրենց առաջարկները և նշեց, որ առաջարկում են սանիտարահամաճարակի կանոնների խստիվ պահպանմամբ թույլատրվեն որոշ սահմանափակումներ՝ սկսած Երևանի մետրոպոլիտենի, ավտոբուսների աշխատանքը թույլատրելուց: Ինչ վերաբերում է նրան, որ դա ռիսկ է, ապա Էդմոն Մարուքյանը տաքսին ևս ռիսկ համարեց: Ըստ Մարուքյանի՝ շինանյութի, տնտեսական, սպորտի խանութները պետք է վերաբացվեն, արհեսագործական նշանակության կետերը ևս առաջարկում են բացել՝ սկսած կոշկակարի կետերից: Առաջարկում են նաև միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում, գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով, մեքենաների տեխնիակակն սպասարկման կետերի վերաբացում:
«Մենք հասկանում ենք, որ նման առաջարկներ անելով՝ մեզ վրա քաղաքական պատասխանատվություն և ռիսկ ենք վերցնում ձեզ հետ, որ պետք է փուլ առ փուլ հնարավորություն տալ այդ ոլորտները աշխատեն»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ցանկացած իրավիճակ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսել է կանոններ և չենք կարող այդ կանոններից դուրս գալ:
«Ինչ վերաբերում է արտակագ դության ռեժմի այն դրույթին, որ շատ իշխանական իրաբավաններ պնդում էին, որ մեկ անգամ 30 օրով կարող եք ավելացնել և վերջ, ես ուզում եմ այդ մարդկանց հայացքները տեսնել, որբ կառավարությունը ասեց, որ անդադար ամեն 30 օրը լրանալուց կարող ենք ավելացնել: Գոնե դուք հավաքվեք, որոշեք 30 օրը մեկ անգամ կարող են ավելացնել, թե ամեն 30 օրը մեկ անգամ կարող եք ավելացնել, որ քաղաքացիներին ճիշտ ուղերձներ տաք»,-ասաց նա և հույս հայտնեց գործընկերների աջակցությունը ստանալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01