ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ և բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետևողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա: Ավելին, թեև աշխարհում, այս թվում նաև Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել և վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա: Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա: Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետևանքների ողջ պատասխանատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»։ Panorama.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նաև ավելացրեց, քանի որ Մանվել Գրիգորյանին հակացուցված է տեղաշարժելը,վերակենդանացման սարքավորումներով այժմ գտնվում է տանը: «Բժիշկների կողմից քսանչորսժամյա հսկողության տակ է,նրան ցավազրկող դեղերով պահում են: Կարող եմ միայն ավելացնել, որ նրա նկատմամբ տեղի է ունենում տոտալ խոշտանգում»,- հավելեց փաստաբանը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44