Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը տասն անգամ ավելի վտանգավոր է H1N1 գրիպից (խոզի գրիպ), գրում է The Independent-ը։
Գեբրեյեսուսը նշել է, որ խոզի գրիպի համաճարակը տևել է 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը և այդ ընթացքում վարակվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ: Այդ վարակից մահացել է 18 449 մարդ, այն դեպքում, երբ Covid-19-ով, որի բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանում, արդեն վարակվել է գրեթե երկու միլիոն մարդ, իսկ զոհերի թիվը 10 անգամ գերազանցում է գրիպից մահացածների թիվը:
«Մենք գիտենք, որ Covid-19-ը տարածվում է արագ, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականի խոզի գրիպը։ Գիտենք, որ վիրուսն ավելի հեշտ է տարածվում մարդաշատ վայրերում, օրինակ՝ ծերանոցներում։ Գիտենք նաև, որ վարակի վաղ հայտնաբերումը, թեստավորումը, մեկուսացումը, յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունը, վերջինիս շփման շրջանակների բացահայտումն առանցքային դեր ունեն կորոնավիրուսի փոխանցումը կանխելու համար»,- հայտնել է ԱՀԿ ղեկավարը՝ նշելով, որ «մի քանի երկրներից ստացված տվյալները մեզ ավելի հստակ պատկերացում են տալիս այս վիրուսի և այն մասին, թե ինչպես է այն դրսևորվում, ինչպես կանխարգելել և ինչպես բուժել այն»,- ասել է նա։
Գեբրեյեսուսը որոշ երկրներում սոցիալական հեռավորության միջոցառումների թուլացման ֆոնին նաև դիմել է երկրների կառավարություններին՝ խնդրելով մարդու առողջությունն առաջնային գերակայություն համարել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26