Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակվեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։ Նման հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։ ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը: Ըստ ոււղեցույցի, խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։ «Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի»,-նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները։
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44