Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ շփումների ժամանակ նշում է Կուբայի տնտեսական շրջափակման քաղաքականության կործանարար եւ ոչ արդյունավետ լինելը: Այս մասին երեքշաբթի ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ առցանց ձեւաչափով հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կուբայի շրջափակման քաղաքականությունը, որը Միացյալ Նահանգները վարում է ոչ մեկ տասնամյակ, գործնականում ոչ մեկի աջակցությունը չի ստանում: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ամեն տարի բանաձեւեր է ընդունում այդ շրջափակման անընդունելի լինելու մասին՝ պահանջելով այն անհապաղ դադարեցնել: Այդ անօրինական պրակտիկան դադարեցնելու պահանջով վերջին բանաձեւը, որն ընդունվեց անցյալ տարվա դեկտեմբերին, ստացավ ռեկորդային թվով ձայներ, գերակշիռ մեծամասնության ձայները՝ 187: Ցավոք, Վաշինգտոնում այդպիսի ազդանշանները որեւիցե նկատելի արդյունք չեն ունեցել, բայց ամերիկացի գործընկերների հետ մեր շփումներում մենք մատնացույց ենք անում այդպիսի մոտեցման բացարձակապես հակաարդյունավետ լինելը»,- ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ կուբացիները շահագրգռված են բոլոր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններով: «Մենք դրանում համոզվում ենք ամեն անգամ, երբ շփվում ենք կուբացի բարեկամների հետ: Իհարկե, դա (լավ հարաբերությունները) հնարավոր է բացառապես միմյանց հանդեպ հարգանքի, ՄԱԿ Կանոնադրության առանցքային սկզբունքների, առաջին հերթին ինքնիշխանության սկզբունքի եւ սեփական ճակատագիրն ընտրելու ժողովուրդների իրավունքների հիմքի վրա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: Աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող կուբացի բժիշկների դեմ ԱՄՆ-ում ծավալված վարկաբեկման արշավն անընդունելի է եւ մեծ երկրին արժանի չէ, հայտարարել է Լավրովը: Ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Կուբա հումանիտար օգնության առաքմանը: «Ամերիկացիները նույն կերպ կուբացիներին թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բուժսարքավորումները. ուղղակի արգելում են՝ օգտագործելով այդ ապրանքների շուկայում իրենց դիրքը եւ օգտագործելով բանկային հաշվարկներում դոլարի դերը»,- նշել է նա: Լավրովի խոսքով՝ կուբացի բժիշկները մինչեւ կորոնավիրուսի տարածումը աշխատել են ե՛ւ Լատինական Ամերիկայում, ե՛ւ աշխարհի այլ տարածաշրջաններում: «Հիմա համավարակի պայմաններում կուբացիները, դրսեւորելով իրենց ազգային լավագույն որակները, աշխատում են գրեթե 60 երկրում, ներառյալ եվրոպական, մասնավորապես Իտալիայում, լուծելով անչափ կարեւոր խնդիրներ,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը: - Եվ այս ժողովրդի արժանապատվությունն արժանի է ամենամեծ հարգանքի»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44