Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող Արայիկ Հարությունյանը մտադիր է ֆինանսական աջակցության համար դիմել ՀՀ իշխանություններին: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսին: Ըստ նրա` գյուղատնտեսության ոլորտում սպասվող աճը կարող է խոչընդոտվել կորոնավիրուսի համավարակով, որի տեւողությունն եւ ազդեցությունն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել: «Կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի Հայաստանի իշխանությունների հետ քննարկել լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցը, ոչ թե` օգնության: Միջոցներ ուղղել տնտեսության խթանման համար: Այդ նպատակով մտադիր եմ մի շարք հանդիպումներ անցկացնել Հայաստանի իշխանությունների հետ»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ Արցախի տնտեսության զարգացումը կնպաստի Հայաստանի տնտեսության բարելավմանը: «Մեզ լուրջ աշխատանք է պետք իրականացնել պարենային անվտանգության առումով, եւ լուրջ հնարավորություններ կան: Ես կդիմեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ, աջակցություն կցուցաբերեն Արցախի իշխանություններին»,- հայտարարեց Հարությունյանը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44