ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը գազի գնի շուրջ բանակցություններ վարելու համար, ուստի ցանկանում է իմանալ, թե այդ բանակցություններն ինչ փուլում են:
«Զուգահեռ մենք ունենք նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Ինչո՞ւ եմ այդ հայտից խոսում, կարծում եմ՝ այդ հայտը պետք է մերժվի, գնի բարձրացման հիմքում ընկած է այն, որ, ճիշտ է, այսօր սահմանի վրա 165 դոլար է, բայց 165 դոլարի հաշվարկը կատարվում է 135-ի շրջանակներում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ 2015 թվականի հունվարի 1-ից, երբ գազի գինը սահմանի վրա 189-ից իջել է 165-ի, վերջնական սակագները չեն փոխվել, և հինգ տարվա ընթացքում մոտ 43 միլիարդ դոլար մնացել է «Գազպրոմին»»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Պատասխանելով հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ստացել է իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ փոխանցել է, որ հարցի վերաբերյալ կոնտրակտները կլինեն կառավարական մակարդակով:
«Ինչ վերաբերում է Ձեր նշած 189 և 165 սակագնին, ապա նման խնդիր կա, և ես ուզում եմ, որ Դուք անձամբ հետևեք հայտի քննարկման ընթացքում այս խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին, թե՛ հայտատուի, թե՛ հանձնաժողովի, կարծում եմ՝ սրան անպայման անդրադարձ կլինի: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա հայտը ներկայացնելու մեջ կա լուրջ ներդրումների կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա: Մենք պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե՞ ոչ, եթե ուզում ենք, ապա պատրաստ ենք քննարկելու»,- շեշտեց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է ողջամիտ լինել և մոբիլիզացնել ռեսուրսները, և եթե համարում են, որ լինելու է գնային տարբերություն, ապա այդ ամենը պետք է սահմանին չեզոքացնեն, ինչը փորձում են անել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01