Օֆշորի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. գործն արհեստական եւ շինծու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։
«Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ։ Բնականաբար, Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ մանրամասն ցուցմունքներ է տվել, որ թող ստուգեն, որովհետեւ առանց ստուգման, առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Հենց այս պահին էլ ցուցմունք է տալիս»։
Փաստաբանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ, իրենց համար անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։
«Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում եւ իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը տվյալ քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի եւ բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,- ասաց Հովիկ Արսենյանը։
Հարցին՝ արդյոք գործի հիմքում այլ ցուցմունքներ կա՞ն, նա ասաց, որ պաշտպանական կողմը չի տիրապետում նման տեղեկության։
Նա հայտնեց, որ այս պահին տուժող կողմից ցուցմունք չկա։
NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին որպես մեղադրյալ ներգրավված է միայն Կճոյանը։
Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10 տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ, որ ինքն է կեղծել ստորագրությունները։
Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01