Forbes-ը ներկայացրել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը: 2020 թվականի ցուցակում ընդգրկվել է 102 միլիարդատեր` երկու անգամ ավել, քան նախորդ տարի էր: Այս տարի 12 մարդ առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշում: Առաջին տեղում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Նրա կարողությունը Forbes-ի կողմից 19.7 միլիարդ դոլար է գնահատվել: Երկրորդ տեղում է «ՆԼՄԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը (18.1 միլիարդ դոլար): Երրորդ տեղում է «Նովաթեք»-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (17.1 միլիարդ դոլար): Ամենահարուստ ռուսաստանցիների թվում նաեւ հայեր կան. 29-րդ տեղում է Սերգեյ Գոլիցկին` 3400 միլիոն դոլարով, 39-րդ տեղում Սամվել Կարապետյանն է` 2500 միլիոն դոլարով, 52-րդ տեղում Անդրեյ Անդրեեւն է (Օգաջանյանց)` 1800 միլիոն դոլարով, 103-րդ տեղում Ռուբեն Վարդանյանն է` 950 միլիոն դոլարով, 113-րդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը` 800 միլիոն դոլարով, 146-րդ տեղում է Նիկոլայ Սարկիսովը` 700 միլիոն դոլարով, 147-րդ տեղում է Սերգեյ Սարկիսովը` 700 միլիոն դոլարով, Դավիթ Յանը 166-րդ տեղում է` 600 միլիոն դոլարով: Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է ընդհանուր 40 միլիարդ դոլարով` հասնելով 456 միլիարդ դոլարի:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44