Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր հեռուստաընկերություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ «Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Ցավոք, հայկական մեդիադաշտի հորդորներն ու խնդրանքներն այդպես էլ տեղ չհասան, և իշխանությունը, օգտվելով հայտարարված արտակարգ դրությունից, հապճեպորեն օրենքի տեսք տվեց մասնավոր հեռուստաընկերություններին սնանկացնելու և խոսքի ազատությունը սահմանափելու որդեգրված քաղաքականությանը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելով և Հանրային հեռուստաընկերությանը գովազդային շուկա մտնելու գործառույթ ընձեռելով Հայաստանի իշխանությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսատնտեսական խնդիրների պայմաններում ֆինանսական հարված է հասցնում մասնավոր հեռուստաընկերություններին առանց այդ էլ պայթյունի եզրին կանգնած գովազդային շուկայի հոսքերի մի մասն ուղղելով դեպի Հանրային հեռուստաընկերություն և զրկելով մասնավոր հեռուստաընկերություններին գոյատևելու հնարավորությունից: Եվ, սա այն դեպքում, երբ գործող հեռուստաընկերություններից միայն հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն է, որ չունի ֆինանսական որևէ խնդիր, որովհետև ֆինանսավորվում է պետական բյուջեից: Փաստացի, Հայաստանի իշխանությունը, օրենսդրական գործիքակազմով վերաձևավորելով գովազդային շուկան, ձեռնարկում է մեդիադաշտը սնանկացնելու և լրատվամիջոցների ազատ գործունեությունը սահմանափակելու և վերահսկելու քաղաքականություն: Այս քաղաքականության հետևանքները կործանարար են լինելու խոսքի ազատության և ժողովրդավարության համար` երկիրը գլորելով դեպի ավտորիտար կառավարման միջավայր: Այս իրողությունը շատ շուտով տեղ է գտնելու միջազգային կազմակերպությունների զեկույցներում և անպայմանորեն նվազեցնելու է Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը գերակա արժեք համարող պետական կազմավորում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև ահազանգում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելով և Հանրային հեռուստաընկերությանը գովազդային շուկա մտնելու գործառույթ ընձեռելով Հայաստանի իշխանությունը կոռուպցիոն նոր ռիսկեր է ստեղծում` հետընթաց ապահովելով մեդիադաշտի ազատ մրցակցության և արդար խաղի կանոնների գործածության համար:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44