«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, եւ այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրել էին, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, եւ ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան: Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքը, այն է` գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը, կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների, Նոր Հայաստանում ոչինչ չի արվում: Ինչ խոսք, դեռ ամիսներ առաջ` ամռանը, երբ ոստիկանները որոշ փայտահատների կիսամերկ վիճակում ծեծի ենթարկեցին, թե Փաշինյանի ծննդավայրում, թե հարակից քաղաքներում եւ գյուղերում վերջինիս վարկանիշն էապես անկում ապրեց, ավելին` որոշ մարդիկ սկսեցին վարչապետին ատել` վերջինիս մեղադրելով իրենց երեխաներին օրվա հացից զրկելու համար: Ահա ամիսներ անց, երբ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանում ի հայտ եկավ նոր կորոնավիրուսը, եւ երկրում դադարեցվեց որոշ տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների գործունեությունը` տնտեսական խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, իսկ ահա երթուղայինի վարորդները եւս սովի մատնվեցին, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ վերջնականապես կանգնած է անդունդի եզրին, ու ահա վերջինս որոշեց նոր խաղ խաղալ` իր վարկանիշն ինչ-որ չափով կայուն պահելու եւ սահմանադրկան հանրաքվեն չտապալելու համար: Մեր հավաստի տեղեկություններով` որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու եւ փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար: Իհարկե, այս անհասկանալի եւ փոփոխական հրամանների իմաստը մեկն է` կայուն պահել կեղծիքով եւ ստով ձեռք բերված վարկանիշը մինչեւ սահմանադրական հանրաքվեն, եթե իհարկե այն ընդհանրապես կայանա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47