ՕՊԵԿ-ը վերանայել է 2020 թվականին նավթի պահանջարկի դինամիկայի վերաբերյալ իր կանխատեսումը. կտրուկ անկում` օրական 0.1 միլիոն բարել աննշան աճից հետո: Ապրիլյան զեկույցում կարտելը պահանջարկի պատմական անկում է կանխատեսել` օրական 6.8 միլիոն բարելի մակարդակում, փոխանցում է Reuters-ը: ՕՊԵԿ-ի գնահատմամբ` երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկը կնվազի օրական 12 միլիոն բարելով, երրորդ եռամսյակում` օրական 6 միլիոն բարելով, իսկ չորրորդ եռամսյակում անկումը կկազմի օրական 3.5 միլիոն բարել: Այս անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի գլոբալ տարածումն է դարձել եւ դրա «աննախադեպ ազդեցությունը» նավթի համաշխարհային պահանջարկի վրա, մասնավորապես` տրանսպորտային արդյունաբերության կողմից: Ընդ որում, կանխատեսման հետագա նվազման ռիսկը էական է մնում, հատկապես երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկի գնահատման համար, պարզաբանում է ՕՊԵԿ-ը: ՕՊԵԿ-ը, որը դեռ մարտ ամսին նավթի առաջարկի աճ էր կանխատեսում կազմակերպության կազմից դուրս երկրներից, իր գնահատականը փոխել է դեպի նվազում: Ակնկալվում է, որ այս տարի ՕՊԵԿ-ից դուրս երկրների կողմից արդյունահանումը կնվազի օրական 1.5 միլիոն բարելով: Միակ երկրները, որոնք մինչեւ 2020-ի վերջն արդյունահանման աճ ցույց կտան, կլինեն Նորվեգիան, Բրազիլիան, Գայանան եւ Ավստրալիան, կարծում են ՕՊԵԿ-ի վերլուծաբանները: ՕՊԵԿ-ը գնահատականներ չի ներկայացնում 2020 թվականին սեփական նավթարդյունահանման մեջ փոփոխությունների վերաբերյալ, բայց նշում է, որ մարտին կարտելի անդամ երկրների արդյունահանումն աճել է օրական 821 000 բարելով` հասնելով օրական 28.61 միլիոն բարելի: Ընդ որում, ՕՊԵԿ-ը Ռուսաստանում նավթի եւ գազի արդյունահանման` օրական 1.30 միլիոն բարելով անկում է կանխատեսում 2020 թվականին` 2019-ի օրական 10.14 միլիոն բարելի համեմատ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55