2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ տարեկան արտահայտությամբ 6,8 տոկոսի անկում է ունեցել, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի հրապարակված տվյալները: Չինական տնտեսությունը 1992 թվականից ի վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել, առաջին անգամ բացասական աճ է ցուցադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զեկույցի համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան արտահայտությամբ կազմել է 20,650 տրլն յուան (մոտ 3 տրլն դոլար): Ցուցանիշն ավելի վատթար է, քան փորձագետների սպասումներն էին, որոնք կանխատեսել էին 6,5 տոկոսի անկում: 2019 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ն աճել էր 6,4 տոկոսով: 2019 թվականի արդյունքներով՝ չինական տնտեսությունն աճել էր 6,1 տոկոսով՝ պահպանելով աշխարհում խոշորագույնի կարգավիճակը: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչն է դարձել նոր կորոնավիրուսը, ավելի ուշ հիվանդությունը ստացել էր COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Մարտի 29-ին Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտարարել էր, որ երկրում համաճարակի տարածումը ընդհանուր առմամբ կասեցվել է: Վերջին տեղեկություններով՝ Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 367 դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 77 944 մարդ, մահացել՝ 3342-ը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26