Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) և Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:
«Արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փորձեցինք հնարավորինս շուտ գյուղատնտեսական տեխնիկան հասանելի դարձնել համայնքներին, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կարողանանք խրախուսել: Այսօր արդեն 4 տրակտոր տրամադրվեց 2 համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին: Եվս երկուսը (120 ձ/ուժ հզորությամբ) նախատեսվում է հաջորդ շաբաթ տրամադրել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերին: Ընդհանուր առմամբ` ծրագրին մասնակցում է ավելի քան 100 համայնք», - ասել է նախարարի տեղակալը։
ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն համահունչ է Կառավարության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին` խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, ապահովել սննդի անվտանգությունը և ավելացնել գյուղական եկամուտները: Ծրագրի երեք բաղադրիչներով նախատեսվում է բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը, օժանդակել ընտրված արժեշղթաների զարգացմանը` կատարելով նպատակային ներդրումներ արտադրողների և վերամշակողների միջև կապերի ամրապնդման, սննդի անվտանգության խթանման, մշակման և շուկայահանմանն օժանդակելու համար, օժանդակել պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարևոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների արտադրական ծավալների աճի համար:
«Գյուղտեխնիկայի տրամադրումն իրականացվում է առաջին բաղադրիչի շրջանակում։ 2020թ. նախատեսվում է 39 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի համար ձեռք բերել շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա, որից 25-ը՝ տրակտոր։ Գործընթացն իրականացվում է համաֆիանսավորմամբ. կոոպերատիվները ներկայացնում են, թե ինչ տեխնիկա է պետք իրենց և ներդնում գումարի 20%-ը, մնացած 80%-ը ներդնում է կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ», - ավելացրել է նա:
Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ներկայացուցիչը համայնքի հողօգտագործողների անունից շնորհակալություն հայտնելով տրամադրված տրակտորների համար` նշել է.
«Սա շատ կարևոր և մեծ օգնություն է Այրք համայնքի համար` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը: Հիմա հնարավորություն կունենանք 1 օրում վարելու 6 հա հողատարածք, քանի որ յուրաքանչյուր մեկ տեխնիկա մեկ օրում վարում է 2 հա տարածություն»։
Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք բերել 18 միավոր գյուղտեխնիկա, որից 9 միավոր՝ տրակտոր։ Գյուղատնտեսական տեխնիկան մատակարարված և հասանելի կլինի մինչև աշնանային աշխատանքների սկիզբը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44