Իսպանիայում 105-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից, նրան արդեն դուրս են գրել Մերիդա քաղաքի հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է իսպանական Hoy պարբերականը` հղում տալով առողջացած կնոջ թոռանը` Անտոնիո Մարտինին:
Հաղորդվում է, որ Էվարիստա Ռուբիո Գալանը ծերանոցից հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուսի պատճառով առաջացած բարձր ջերմության և շնչառական խնդիրների պատճառով: Ապրիլի 16-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից: Հիվանդանոցում նա մնացել է ընդամենը 3 օր: Դուրս գրելուց առաջ նրանից ևս մեկ անալիզ են վերցրել, որը բացասական պատասխան է ցույց տվել:
«Վերջին անգամ մենք նրան այցելել էինք մարտի 8-ին: Ապրիլի 9-ին մեզ տեղեկացրել են, որ կորոնավիրուսի նրա անալիզը դրական պատասխան է ցույց տվել, սակայն որոշում է ընդունվել, որ նրա համար ավելի լավ կլինի ինքնամեկուսացման մեջ մնալ ծերանոցում: Սակայն նրա վիճակը վատացել է: Բարձրացել է ջերմությունը, շնչառության հետ խնդիրներ են առաջացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց»,-պատմել է Մարտինը:
Տղամարդը համոզված է, որ իր տատիկի կյանքը «պայքարի օրինակ է»:
«Նա ի ծնե մարտիկ է: Սա ուղղակի հրաշք է»,-ավելացրել է նա:
Պարբերականի տվյալներով՝ Էվարիստա Ռուբիո Գալանը 6 երեխաների մայր է, ունի 16 թոռ և 8 ծոռ: Հուլիսին նա պատրաստվում է նշել իր 106-րդ տարեդարձը:
Վերջին տվյալներով՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 188 000 դեպք, մահացել է 19 478 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26