Արտասահմանում տեղակայված ամերիկյան կենսալաբորատորիաներում կարող են կատարվել վտանգավոր հիվանդությունների ախտածինների մշակումներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Դիվանագետի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել ԱՄՆ սահմաններից դուրս, մասնավորապես նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներում ամերիկյան կենսաբանական ներկայության ամրապնդմանը: «Չի բացառվում, որ ամերիկացիների կողմից այդ լաբորատորիաներում կատարվում են վտանգավոր հիվանդությունների տարբեր հարուցիչների ստեղծման եւ մոդիֆիկացման աշխատանքներ, այդ թվում նաեւ ռազմական նպատակներով»,- ասել է նա: Զախարովան հիշեցրել է, որ Վրաստանում գործում է Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության ամերիկա-վրացական կենտրոն, որը պաշտոնապես մտցված է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման գլոբալ վերահսկողության ամերիկյան ռազմական համակարգի կազմի մեջ: «Ավելին՝ ըստ տեղեկությունների, բոլորովին վերջերս այնտեղ են կրկին եղել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք վրացական իշխանություններին առաջարկել են ընդլայնել անցկացվող հետազոտությունների դիապազոնը»,- հավելել է դիվանագետը: «Մենք, բնականաբար, չենք կարող անտեսել այն փաստը, որ ամերիկացիների կողմից վտանգավոր կենսաբանական ներուժով ենթակառուցվածք է ձեւավորվում ռուսական սահմանների անմիջական մերձակայքում»,- ամփոփել է Զախարովան:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34