ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 25-ամյա բնակչին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխել 43-ամյա տղամարդը, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է Տափերական համայնքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ՝ Արարատի մարզի 25-ամյա բնակչի կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44