ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: ԱՄՆ կոնգրեսականների ուղերձում ասված է. «Հարգելի՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան Որպես ԱՄՆ Կոնգրեսի և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ՝ մենք շնորհավորում ենք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած պատմական ընտրությունների և դրան հաջորդած նախագահական ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ: Մենք սրտանց ուրախ ենք տեսնել, որ Արցախի ժողովուրդը և իշխանություններն այս դժվարին ժամանակաշրջանում հավատարիմ են մնում խաղաղ ժողովրդավարությանը: Արցախը հավատարիմ մնաց ժողովրդավարական կառավարման այնպիսի համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ չնայած թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի շարունակական սպառնալիքներին ու զինադադարի խախտումներին: Մենք հասկանում ենք նաև, որ COVID-19-ի ճգնաժամի հետևանքով առաջացել էին որոշակի բարդություններ, սակայն ստեղծված հարաբերական հարմարությունները, որոնք թույլ տվեցին ընտրողներին քվեարկել առանց խոչընդոտների, ակնհայտորեն ներկայացնում են հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զորությունը: Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ մենք հավատարիմ ենք մնում Արցախի ժողովրդավարական անկախությունն առաջ մղելու և ամրապնդելու գործընթացին: Մենք կշարունակենք աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացմանը, որը կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: Վստահեցնում ենք, որ կշարունակենք ուղիներ որոնել ամրապնդելու Միացյալ Նահանգների և Արցախի միջև կապերը, որը ներառում է նաև նրա անկախության պաշտոնական ճանաչումը: Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքներն ընտրությունների կապակցությամբ, որոնք եղել են հանգիստ, խաղաղ, զերծ կոռուպցիայից կամ ընտրողների ահաբեկումից: Մենք ակնկալում ենք շարունակել մեր հետագա արդյունավետ և կայուն համագործակցությունը Ձեր իշխանության հետ: Հարգանքներով՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանկ Փալոն ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գուս Բիլիրակիս ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սփիր ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆ»:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44