Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 14-ին Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հանգամանքները:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ջրվեժ թաղամասի թիվ 187 դպրոցի հարակից տարածքում և նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Նոր-Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մայակ թաղամասի բնակիչներ, 40-ամյա Էդգար Գ.-ին, 25-ամյա Ջիվան Մ.-ին, 28-ամյա Հայկ Մ.-ին, 55-ամյա Երեմ Մ.-ին և 29-ամյա Պետրոս Մ.-ին:
Արդեն տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նշված վայրում վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:
Այդ ժամանակ Էդգար Գ.-ի ընկեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գառնիկ Ն.-ն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել: Էդգար Գ.-ն, Ջիվան Մ.-ն, Հայկ Մ.-ին, Երեմ Մ.-ին և Պետրոս Մ.-ն բաց են թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկոմ է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Մ.-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածներից Ջիվան և Հայկ Մ.-երը եղբայրներ են, իսկ Երեմ Մ.-ն՝ վերջիններիս հայրն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել:
Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել էի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01