Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը: Այս մասին իր ֆեսբուքյան էջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը: Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև: Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»,- գրել է նա:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44