Հանրապետությունում ամբողջ թափով սկսվել է խաղողի, լոլիկի և մյուս բանջարեղենների մթերման գործընթացը: Օրեր առաջ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Վարչապետը կրկին շեշտել է, որ կառավարության խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս կարողանան առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար: Սակայն նախկինում մշտապես խոշոր մթերող համարվող ՄԱՊ Ամավիրի գինու-կոնյակի գործարանը, հրաժարվել է մթերել գյուղացիների արտադրած լոլիկը, ակամայից լուրջ խնդրի առջև կանգնեցնելով շրջակա համայնքների բնակիչներին, խնդիրը առավելապես բարդացել է, երբ ՄԱՊ-ի օրինակով այլ ձեռնարկություններ նույնպես հրաժարվել են մթերել գյուղացիների բերքը: Սակայն ստեղծված իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը արագ արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում անմիջական նախաձեռնությամբ իր ընդունման ծավալներն է մեծացրել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը, որտեղ ըստ շրջանառվող լուրերի որոշակի մասնաբաժին ունի նաև վարչապետի ընտանիքը: Գյուղացիները գոհունակությամբ նշում են, որ եթե չլիներ վարչապետի միջամտությունը, ապա իրենք միանշանակ հայտնվելու էին անելանելի իրավիճակում: Նման գործելաոճով Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ փաստում է, որ երկրի իշխանությունների համար գյուղացու արտադրած բերքի ժամանակին և աբողջական մթերումը եղել և մնում է կառավարության առաջնահերթություններից և տեղի ունեցող ողջ գործընթացը գտնվում է իրենց ուշադրության և խիստ վերահսկողության ներքո: 2015թ. կրկին Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, Արտաշատի գինու-կոնյակի գործարանը, որը ըստ տարածված լուրերի պատկանում է իր եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, նույնպես մթերեց գործարանին անհրաժեշտ ծավալները՝ մի քանի անգամ գերազանցող խաղողի չափաքանակ:Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անվան հետ կապված ձեռնարկությունները անհրաժեշտության դեպքում կարողանում են ցուցաբերել վճռականություն և հանուն մեր հարյուրավոր խաղողագործների՝ հրաժարվել իրենց սպասվելիք շահույթից: ես կարծում եմ, որ նման մոտեցումը միանշանակ արժանի է խրախուսման և շնորհակալանքի և ցանկալի կլիներ, որ գյուղացուն ամեն հարցով սատարելն ու նրա կողքին կանգնելը, բացի կառավարությունից նաև շատերի համար վերածվեր բարի ավանդույթի ու անխախտ համոզմունքի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34