2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի 42-ամյա բնակչի ու վերջինիս 15-ամյա որդու միջև, որի ժամանակ առաջացած փոխադարձ ծեծկռտուքի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացի եղբայրներից մեկին՝ նրա առողջությանը առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի ձևով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 15-ամյա տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01