Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը:
«Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44