ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նավթի գների կտրուկ նվազմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ, ապրիլի 20-ին, WTI նավթի գինն ընկավ եւ պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական:
Իմ շատ ընկերներ հարցնում են դա ի՞նչ է նշանակում, եւ առհասարակ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով:
1.Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ մնում են տանը, նավթի նկատմամբ պահանջարկ գրեթե չկա, ինչի արդյունքում ձեւավորվել է առաջարկի գլոբալ ավելցուկ:
2.Երբ մոտենում է նավթի ֆյուչերսի ժամկետը լրանալու պահը, ներդրողը պետք է ընդունի նավթը՝ համաձայն պայմանագրի կամ վաճառի այն եւ գնի հաջորդ ամիսների ֆյուչերսը:
3.Խնդիրն այն է, որ ներդրողները սկսել էին վաճառել մայիսյան ֆյուչերսները մինչեւ ժամկետի լրանալը՝ նավթի նկատմամբ պահանջարկի բացակայության պատճառով: Սակայն այս անգամ գործնականում անհնար է եղել գտնել ֆյուչերսի գնորդներ, որոնք կցանկանային ընդունել նավթը: Ամերիկյան ընկերությունները պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու համար:
4.Այս պայմաններում ներդրողներն իրենք էին պատրաստ վճարել մայիսյան ֆյուչերսի գնորդներին ընդհուպ մինչեւ 40 դոլար մեկ բարելի դիմաց եւ չէին գտնում էական պահանջարկ:
5.Ներկայումս, երբ նկատվում է նավթի պահեստարանների դեֆիցիտ, սկսել են վարձել տանկերներ, եւ այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ:
6.Ներդրողները, ուսումնասիրելով համաշխարհային տնտեսության տվյալները, ցավոք սրտի՝ դեռեւս չեն տեսնում պահանջարկի վերականգնման էական նշաններ եւ տնտեսության V-աձեւ սցենարով վերականգնման էական հիմքեր: Այս պայմաններում, դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը»:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44